ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 8 » Հայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն արտադրանքում աղիքային ցուպիկի առկայության պատճառով
16:12
Հայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն արտադրանքում աղիքային ցուպիկի առկայության պատճառով
Հայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն արտադրանքում աղիքային ցուպիկի առկայության պատճառովՀայաստանում 59 պանիր արտադրողներ կտուգանվեն «Չանախ» տեսակի պանրում աղիքային ցուպիկի առկայության պատճառով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

Տուգանքը կկազմի յուրաքանչյուրից 450-հազարական դրամ:  Խախտողների ցուցակը կհրապարակվի մոտ ապագայում:

Ստուգումների արդյունքում առգրավվել է ոչնչացման ենթակա 5540 կգ «Չանախ» պանիր:  18 սուբյեկտների կարգադրվել է ժամանակավոր դադարեցնել արտադրությունը: Պանրի փորձնական խմբաքանակ արտադրելուց եւ պետտեսչության լաբորատորիայում «կանաչ լույս» ստանալուց հետո արտադրությունը կարելի կլինի վերսկսել: Բախչագուլյանը նաեւ ընդգծել է, որ արգելքը վերաբերում է  միայն «Չանախ» պանրին: «Մնացած արտադրանքներն ընկերությունները կարող են արտադրել առանց սահմանափակումների»:

Նշենք, տնտեսվարող սուբյեկտների պնդմամբ, խանութներում կարող է գործարանայինի անվան տակ եւ նման փաթեթավորմամբ նաեւ  գյուղական պանիր վաճառվել: Ի պատասխան դրա Բախչագուլյանը նշել է, որ համաձայն գործող օրենսդրության՝ տեսչությունն լիազորված էր ստուգել միայն գրանցված տնտեսվարող սուբյեկտների արտադրանքը:

«Մենք գիտենք, որ կան նաեւ չգրանցված արտադրողներ, բայց տվյալ ստուգման շրջանակում մեր լիազորությունները մեզ թույլ չեն տալիս ինչ-որ քայլ ձեռնարկել. մենք արտադրանքն ենք ստուգել, ոչ թե իրացումը»:

Դիտումներ: 334 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: