ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 9 » Հայաստանում աղքատ խավը թերսնվում է. EDRC
22:42
Հայաստանում աղքատ խավը թերսնվում է. EDRC

Համաշխարհային GROW քարոզարշավի շրջանակներում Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (EDRC) նախաձեռնել են «Հայաստանում պարենային ապրանքների գների մոնիտորինգ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մշակվել և հրապարակվել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» վերլուծական-տեղեկատվական զեկույցների շարքը։

Համաձայն զեկույցի, գների ընդհանուր մակարդակը և աճի միտումները Հայաստանում հանդիսանում են ընդհանուր մտահոգության առարկա: Դրանք բազմապիսի հետևանքներ են պարունակում` ինչպես տեղական արտադրության զարգացման և տնտեսական աճի, այնպես էլ սոցիալական ռիսկերի կառավարման առումներով:

   Գնաճը տարբեր կերպ է անդրադառնում բնակչության տարբեր եկամտային խմբերում սպառողական վարքագծի վրա: Պարենային գների բարձրացումը բեռ է բոլոր տիպի ընտանիքների համար: Առանձին ընտանիքներ կարողանում են պահպանել սպառման նախկին մակարդակը և կառուցվածքը՝ առավել շատ գումար ուղղելով սննդամթերքի ծախսերին:  Առանձին ընտանիքներ էլ ճշգրտում են սպառման զամբյուղը՝ փոխարինելով բարձրարժեք ապրանքներն առավել էժաններով և զիջելով որակը: Բնակչության աղքատ խավը, չունենալով սպառվող ապրանքների փոխարինման այլընտրանքներ, պարզապես նվազեցնում է սպառումը:      Կրճատելով առանց այն էլ նվազագույն սպառման պահանջներին չբավարարող զամբյուղը՝ շատերը թերսնվում են: 

   Գնաճը Հայաստանում բավական խորը պատճառներ ունի և չի կարող հասցեագրվել սոսկ դրամավարկային քաղաքականության գործիքների շրջանակներում: Այն պահանջում է առավել ընդգրկուն և համակարգված քաղաքականության ծրագրերի ներդրում` մի կողմից ուղղված ներքին արտադրության զարգացմանը, իսկ մյուս կողմից` սոցիալական երաշխիքների տրամադրմանը: Իրավիճակն առաջացնում է ներքին քաղաքականությունների արդյունավետության նկատմամբ առավել մեծ պահանջներ. ջանքերը պետք է լինեն խիստ հետևողական, համակարգված և ազնիվ

   Զեկույցը փաստում է, որ Հայաստանում գնաճային ճնշումները մեծապես պայմանավորվում են ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի գործոններով. գնաճը կախված է առանձին ապրանքային շուկաներում առաջարկի պայմաններից, որոնք հաճախ ունեն արտաքին ազդեցություններ և առանձին դեպքերում` կարգավորման ազդեցություններ: Ուստի գնաճի զսպումը չպետք է լինի սոսկ ՀՀ ԿԲ գերխնդիրը:
   Աշխատությունն առաջարկում է խուսափել գնաճի ներմուծման մեծ ազդեցությունից, որը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հիմնախնդիր է: Դրա հիմնական միջոցը տեղական արտադրության ընդլայնումն է: Վերջինս ևս կարող է պարունակել գների աճի ճնշումներ, սակայն արդեն կարճաժամկետ հատվածում արդարացված է և՛ սոցիալական և՛ տնտեսական հետևանքներով:

Դիտումներ: 461 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: