ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 12 » Հայաստանում ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է. Կովկասյան բարոմետր 2011
16:06
Հայաստանում ամենակարևոր խնդիրը գործազրկությունն է. Կովկասյան բարոմետր 2011
                     

  Հայաստանում կյանքից ընդհանուր բավարարվածության միջին մակարդակը անհամեմատ ավելի ցածր է, քան Վրաստանում (5.6 բալ՝ 10 բալանոց սանդղակով), Հայաստանում և Ադրբեջանում այն գնահատվել է հավասար` 5.1 բալ: Ընդ որում՝ Հայաստանի մարզերում կյանքից չբավարարվածներն ավելի շատ են, քան Երևանում, և կազմում են բնակչության մոտ 75%-ը: Այս իրավիճակը պարզել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը, որի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր հանրությանը ներկայացրեց 2011 թ-ի աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6 հզ. տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի` 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության որոշ արդյունքները:

2011թ. հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ հարավկովկասյան երկրներում հանրությանը շարունակել են առավել հուզել տնտեսական խնդիրները. Հայաստանում հարցվածները, որպես ամենակարևոր խնդիր, առավել հաճախ նշել են գործազրկությունը (44%` 2009թ. 32%-ի դիմաց) և աղքատությունը (16%` 2009թ. 12%-ի դիմաց): Ադրբեջանում հարցվածները գերակա են համարել տարածքային ամբողջականության (31%` 2010թ. 53%-ի դիմաց) և հետո միայն գործազրկության (28%) հիմնախնդիրները: Վրաստանում գործազրկությունը մատնանշել են պատասխանողների 55%-ը, իսկ տարածքային ամբողջականությունը` 12%-ը:

Հարավկովկասյան երկրներում ընդգծված են մնում միգրացիոն տրամադրությունները. հնարավորության դեպքում այլ վայրում մշտապես բնակվելու կմեկնեին 2011թ. Հայաստանում հարցվածների 25, ադրբեջանցիների` 16 և վրաստանցիների` 11%-ը: Ժամանակավորապես մեկնելու հնարավորությունը կօգտագործեին հայաստանցիների 57, ադրբեջանցիների` 47 և վրաստանցիների` 45%-ը:

Հետաքրքիր է, որ այս ամենի հետ երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6.6 բալ, Ադրբեջանում` 6.1, իսկ Վրաստանում` 6.9 բալ: Հայաստանում երջանկության ամենացածր մակարդակը` 4.8 բալ, գրանցվել է ամուսնալուծվածների շրջանում:
Դիտումներ: 297 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: