ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Հայաստանում դեղերի գները ոչ միայն չեն նվազել, այլեւ բարձրացել են. Դերենիկ Դումանյան
14:54
Հայաստանում դեղերի գները ոչ միայն չեն նվազել, այլեւ բարձրացել են. Դերենիկ Դումանյան
   Հայաստանում դեղ ներկրող 50 կազմակերպությունների մոտ դեղերի գների որեւէ էական նվազում չի նկատվել, ընդամենը 5-6 դեղորայքի որոշակի խմբաքանակի հետ կապված գների նվազում է նկատվել, բայց ըստ էության գները ոչ միայն չեն իջել, այլեւ բարձրացել են՝ նպաստելով գերշահույթների ձեւավորմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը  եւ մատնանշելով այն խնդիրները, որոնք վերլուծել եւ առանձնացրել են այդ ընթացքում:

Նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում միջազգային դեղարտարդրողների մոտ էական գնային աճ չի գրանցվել: Դրանից բացի՝  Հայաստանի Կառավարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որպեսզի հեշտացնի դեղերի ներմուծումը Հայաստան: Մասնավորապես, Կառավարությունը թույլ է տվել դեղ ներմուծողներին երրորդ երկրի միջոցով դեղ ներկրել՝ հիմնավորմամբ, որ դա կազդի գների նվազմանը: «Սակայն մեր երկրում դեղ ներկրող 50 կազմակերպությունների մոտ դեղերի գների որեւէ էական նվազում չի նկատվել, ընդամենը 5-6 դեղորայիք որոշակի խմբաքանակի հետ կապված գների նվազում է նկատվել, բայց ըստ էության գները ոչ միայն չեն իջել, այլեւ բարձրացել են՝ նպաստելով գերշահույթների ձեւավորմանը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝  պետությունը գնագոյացման գործում որեւէ միջամտություն չի ցուցաբերում, ինչը հանգեցնում է, որ գերշահույթ ստանալու նպատակով ընկերությունները ձեւավորում են դեղորայքի գները:Այս ոլորտում որոշ խնդիրներ կան, որոնք կախված են Առողջապահության նախարարությունից, օրինակ՝ դեղերի գրանցումը, որը տեւում է 180 օրը, վերագրանցումը եւ այլն: Դերենիկ Դումանյանը նշեց, որ պետք է ավելի հեշտացնեն այս պրոցեսները: «Բավականին շատ են չգրանցված դեղերի շրջանառությունը Հայաստանում, ինչը ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմեր: Շատ դեղ-ֆիրմաներ հրաժարվում են իրենց դեղը գրանցել Հայստանում, քանի որ պետք է լրացուցիչ ժամանակ, փաստաթղթեր տրամադրեն, նրանք չեն գրանցում եւ մեր ներկրողները բերում են այդ դեղերը եւ դրանք վաճառվում են որպես չգրանցավծ դեղորայք»,- ասաց նա:

Առողջապահության նախարարը անդրադարձավ նաեւ դեղերի որակի խնդրին՝ շեշտելով, որ ներկրվելու պահից պետք է լինի ամենախիստ հսկողության: «Յուրաքանչյուր դեղ, որ մտնում է  հանրապետություն, նրա նմուշները վերցնում են փորձագիտական քննության, հենց սահմանի վրա որոշում են նրա պիտանելիությունը, դրանից հետո թույլ է տրվում, որպեսզի այն ներմուծվի: Պետք է ստեղծենք պայմանները, որ դեղը մուտք գործելով Հայաստան, մինչեւ սպառող, այն պահպանվի համապատասխան պայմաններում: Այս ոլորտում բացակայում է վերահսկողության լիարժեք մեխանիզմները»,- ասաց Դերենիկ Դումանյանը: Նախարարը առանձնացրեց նաեւ ամվճար դեղորայքի տրամադրման խնդիրը, պետք է հստակեցնեն եւ ավելի հասցեական դարձնեն  անվճար դեղորայք ստացողների հարցը:

Դիտումներ: 531 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: