ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Հայաստանում կբացվի դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանկակից լաբորատորիա
16:53
Հայաստանում կբացվի դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանկակից լաբորատորիա
Հայաստանում կբացվի դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանկակից լաբորատորիաՀՀ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մինչեւ տարեւերջ կբացվի «Տոնուս-Լես» ընկերության դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանակակից լաբորատորիա: Վայրը ընտրվել է՝ հաշվի առնելով եւ բնապահպանական նորմերը, եւ Երեւանին մոտիկությունը:

Լաբորատորիան եզակի է Հայաստանում, քանի որ զինված է գերմանական, շվեյցարական, իսրայելական ժամանակակից գերզգայուն սարքավորումներով, որոնք համապատասխանում են GLP (Good Laboratory Practice) ստանդարտներին: Բացի այդ՝ սա միակ լաբորատորիան է Հայաստանում, որտեղ կենտրոնացված են սննդի, դեղերի, ծխախոտի փորձաքննության (նաեւ՝ դեղերի կենսահամարժեքության փորձաքննության) գործառույթներ: Ըստ «Տոնուս-Լես» ընկերության նախագահ Լեւոն Հակոբյանի՝ ներկայում  աշխատանքներ են տարվում ISO 17 025 հավաստագիր ստանալու համար, իսկ դա նշանակում է, որ միջազգային արբիտրաժներում հայկական լաբորատորիայի փորձաքննության արդյունքները ճանաչելի կլինեն:

Լաբորատորիայի նշանակությունը մեծանում է նաեւ այն պատճառով, որ 2013 թ. Հայաստանի դեղագործական ոլորտն անցնելու է GNP ստանդարտներին, ինչը ենթադրում է դեղերի որակլալ փորձաքննություն:

Լաբորատորիան կառուցվել է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ 2010 թ. «Տոնուս-Լես» ընկերությունը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում է ստացել 3 տարով՝ ներկրելով մոտ 470 մլն դրամի սարքավորումներ: Ներդրումաին ծրագրի ընդհաուր արժեքը կազմում է 1,3 մլրդ դրամ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարների ուղեկցությամբ այսօր այցելեց այդ լաբորատորիան:

Նշենք, որ Հայաստանում ներկայում գործում են 94 հավաստագրված լաբորատորիաներ, որոնցից 23-ը սննդի, 20-ը՝ խմիչքների: Սակայն դրանց մեծ մասը փորձաքննության պատշաճ պայմաններ չի ապահովում:

Դիտումներ: 384 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: