ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 16 » Հայաստանում կհայտնվեն «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներ
14:14
Հայաստանում կհայտնվեն «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներ
                      Հայաստանում կհայտնվեն «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներ

  Հայաստանում կներմուծվի հյուրանոցների որակավորման նոր` «5 աստղանի Դելյուքս» կարգ: Դրա համար կառավարությունն ԱԺ-ին կառաջարկի փոփոխություն կատարել «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում։ Հարցը վաղը կքննարկվի կառավարության նիստում: 

Հայաստանում գործում է ողջ աշխարհում լայնորեն ճանաչված և ամենատարածված 1-5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը` կամավորության սկզբունքով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը և Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն 5 աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ և նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ`«5 աստղանի Դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ` ակոլադա) կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում: 

Կառավարության պաշտոնյաների կարծիքով՝ 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաև առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը: 

Ընդ որում՝ «5 աստղանի դելյուքս» որա¬կա¬վորման կարգ ստացած յուրաքանչյուր հյուրանոցից բյուջեն կհարստանա տարեկան բազային տուրքի 1500-ապա¬տի¬կի ազդեցության չափով:
Դիտումներ: 389 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: