ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 13 » Հայաստանում զբոսաշրջությունն ավելի արագ է աճում, քան աշխարհում. էկոնոմիկայի փոխնախարար
15:00
Հայաստանում զբոսաշրջությունն ավելի արագ է աճում, քան աշխարհում. էկոնոմիկայի փոխնախարար
Հայաստանում զբոսաշրջությունն ավելի արագ է աճում, քան աշխարհում. էկոնոմիկայի փոխնախարար2012 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 603 հազ. զբոսաշրջիկ՝ 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 9.4%-ով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «Աճի այդ տեմպը կպահպանվի նաեւ առաջիկայում, եւ տարին կհատենք 800 հազարի սահմանագիծը»,- ասաց Ա. Պետրոսյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաշխարհային զբոսաշրջությունը դեռ չի հաղթահարել ճգնաժամը, Հայաստանում զբոսաշրջության աճի տեմպը կարելի է բարձր համարել: Մասնավորապես՝ զբոսաշրջության համաշխարհային միջին աճը տատանվում է 3-4%-ի շրջանակներում:

Ա. Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի ամենայն հավանականությամբ միջազգային զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում առաջին անգամ կգերազանցի 1 միլիարդի նիշը:

Ա. Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, այսինքն՝ առավելապես ընդունում է ինտելեկտուալ մարդկանց: Սակայն անհրաժեշտություն կա ավելի բազմազան ու հետաքրքիր դարձնելու նրանց այցելությունները, բացի պատմամշակութային այցելություններից առաջարկել նաեւ փառատոններ, հետաքրքիր այլ միջոցառումներ: Այդպիսիք կարող են հանդիսանալ գինու, խորովածի փառատոնները: Ըստ Ա. Պետրոսյանի՝ ծրագրեր կան Գյումրիում կազմակերպել հին արհեստների ու հումորի փառատոններ:

Դիտումներ: 439 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: