ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Հայաստանը 6.5 մլն եվրո վարկ կստանա Եվրոպական ներդրումային բանկից
16:45
Հայաստանը 6.5 մլն եվրո վարկ կստանա Եվրոպական ներդրումային բանկից
Հայաստանը 6.5 մլն եվրո վարկ կստանա Եվրոպական ներդրումային բանկիցՀայաստանը 6.5 մլն եվրո վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից` մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց 2012 թ. օգոստոսի 7-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային պայմանագրին:

Վարկը տրամադրվում է 25 տարի ժամկետով` լողացող (EURIBOR+1.362%) եւ ֆիքսված (կվորոշվի մասհանման ժամանակ) տոկոսադրույքներով:

Նշենք, որ սույն ծրագիրը ֆինանսավորվում է նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (7.5 մլն եվրո վարկ) ու Եվրամիության հարեւանության ներդրումային ծրագրի (7.6 մլն եվրո դրամաշնորհ) կողմից:

Ծրագիրն ուղղված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի մի շարք քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավմանը, ինչպես նաեւ` Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների եւ կոյուղու կոլեկտորների վերականգնմանը:

Դիտումներ: 352 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: