ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 2
Հյուրեր: 2
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 30 » Հայաստանը բարգավաճությամբ աշխարհում 98-րդն է
13:01
Հայաստանը բարգավաճությամբ աշխարհում 98-րդն է
Հայաստանը բարգավաճությամբ աշխարհում 98-րդն էԼոնդոնում տեղակայված «Լեգատում» վերլուծական հաստատության պատրաստած զեկույցները փոխանցվում են որեւէ երկրում մասնաճյուղ բացելու մտադրություն ունեցող ընկերություններին, ինչպես նաեւ միջազգային հետազոտական հաստատություններին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս տարվա զեկույցում ընդգրկված է 142 պետություն, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 96 տոկոսը եւ արտադրվում է աշխարհի համախառն արդյունքի 99 տոկոսը։

«Լեգատում»-ի վերլուծաբանները ցուցիչը կազմելիս հաշվի են առնում 8 գործոն` տնտեսություն, գործարարություն, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձնական ազատություն եւ սոցիալական կապիտալ։

Զեկույցում պետությունները դասվել են չորս կարգի` բարգավաճության բարձր, միջինից բարձր, միջինից ցածր եւ ցածր աստիճան։

Հայաստանը այդ ցուցիչով միջինից ցածր կարգում է եւ 142 պետությունների ընդհանուր ցանկում գրավել է 98-րդ տեղը։

Հայաստանի տնտեսությունն աշխարհում 129-րդն է։ Սա նշանակում է, որ 128 երկներում ավելի արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականություն է, զարգացում եւ ֆինանսական սեկտորի արդյունավետություն։

Գործարարության ենթացուցիչը «Լեգատում»-ը կազմում է` հիմք առնելով գործարարի համար ստեղծված պայմանները, նրան տրվող հնարավորությունները։ Այս հարցում Հայաստանը 81-րդ երկիրն է։

Կառավարումը ենթադրում է պատասխանատու կառավարություն, արդար ընտրություններ, քաղաքական մասնակցություն եւ օրենքի գերակայություն։ Այդ ենթացուցիչով Հայաստանն աշխարհում 97-րդն է։

Առողջապահությամբ Հայաստանը 98-րդն է, մինչդեռ կրթությամբ, որը հաշվի է առնում կրթության մատչելիությունը, որակը եւ մարդկային կապիտալը, բավական բարձր` 44-րդ տեղում է։

Համեմատաբար բարվոք է համարվել նաեւ անվտանգությունը, որը որոշվում է պետության եւ անձի անվտանգությամբ. այդ ենթացուցիչով Հայաստանը 61-րդն է։

Ամենավատ ցուցանիշները վերաբերում են անձնական ազատությանը եւ սոցիալական կապիտալին. այդ բնագավառներում երկիրը գրավել է 122-րդ եւ 124-րդ տեղերը։

Անձնական ազատության ցուցիչը որոշվում է երկու հանգամանքով` անձի ազատություն եւ հանրային հանդուրժողականություն։

Սոցիալական կապիտալը վերաբերում է բնակչության ակտիվությանը, ներգրավվածությանը բարեգործությանը, ընտանիքների մասնակցությանը համայնքային կյանքին։

Հայաստանի հարեւաններ Ադրբեջանը եւ Վրաստանը փոքր-ինչ ավելի լավ վիճակում են եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 94-րդ եւ 95-րդ տեղերը, Թուրքիան 89-րդն է, Իրանը` 102-րդը։

Բարգավաճության աստիճանով ամենավատ վիճակում են Աֆղանստանը, Կոնգոն եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը։

Դե իսկ ամենաբարգավաճ երկրների առաջին եռյակում են Նորվեգիան, Դանիա եւ Շվեդիան։

Դիտումներ: 361 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: