ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 14 » Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ
14:03
Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ
Հայաստանը կունենա էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգԱզգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ»:

Կարեւորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը, նշել է, որ էներգետիկ անվտանգության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ հեռանկարում: Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ` Էներգետիկ անվտանգության հայեցակարգը արդեն մշակված է. «Երկու տարվա աշխատանքի արդյունքում, միջգերատեսչական խմբի շրջանակներում, մշակել ենք Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, որը մինչեւ այս տարվա ավարտը կքքնարկվի նաեւ Անվտանգության խորհրդի նիստում: Էներգետիկ անվտանգության ռազմավարությունը կարեւորագույն փաստաթուղթ է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Փաստաթուղթը, որի մեջ ներառված են շուրջ 120 առաջարկություններ, պատրաստ է քննարկման, իսկ դրա ընդունմամբ մենք շատ կարեւոր քայլ ենք կատարում ոչ միայն մեր միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, այլ նաեւ մեր Ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված դրույթները կյանքի կոչելու առումով»:

Միջգերատեսչական աշխատանքային խումբը հավանության արժանացրեց Էներգետիկ անվտանգության հայեցակարգը եւ որոշում ընդունեց այն ներկայացնել Անվտանգության խորհուրդ հաստատման:

Դիտումներ: 343 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: