ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 29 » Հայաստանը կունենա իր արբանյակը
12:48
Հայաստանը կունենա իր արբանյակը
                     

  «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպել է «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի և հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման և տեղակայման, ինչպես նաև տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը:

Այս առթիվ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան» Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմ» ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր` նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:

Այս համաձայնությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը: Հայկական հեռահաղորդակցության առաջին արբանյակի գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:

«Ռոսկոսմոսի» տնօրեն Վ.Պոպովկինը դրական է արձագանքել նաև հայ գրատպության 500-ամյակի և դրա հետ կապված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ հայկական այբուբենը տիեզերք ուղարկելու Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությանը: Վ. Պոպովկինը ողջունել է այս ծրագիրը և առաջարկել այն իրականացնել ռուսական տիեզերանավի մոտակա առաջին իսկ թռիչքի ժամանակ` հոկտեմբերի 31-ին: 
Դիտումներ: 419 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: