Կիրակի, 19.05.2024, 04:05 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 17 » Հայաստանը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մե՞ ջ
22:04
Հայաստանը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մե՞ ջ

Ռուսական kavkasia.net կայքը <<Հայաստանը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ>> վերտառությամբ չարագույժ վերլուծություն է հրապարակել, որտեղ նշվում է, որ Հայաստանը կարող է կորցնել պետականությունը: Հղում անելով ռուսական դիվանագիտական աղբյուրին՝ ռուս վերլուծաբան Ռոման Օգանուրովը գրում է. <<Ռուսաստանի քաղաքական կուլիսներում քննարկվում է Հայաստանը ՌԴ կազմի մեջ ներգրավելու մասին հարցը: Ինչպես տեղեկացնում է ռուսական դիվանագիտական շրջանակների աղբյուրը՝ չցանկանալով հրապարակել իր անունը, Մոսկվան գտնում է, որ եկել է հետխորհրդային տարածքում ավելի ակտիվ գործողությունների ժամանակը: Որոշ տվյալների համաձայն՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախնական համաձայնությունն այս հարցի կապակցությամբ արդեն ստացվել է>>:

Ըստ հրապարակման՝ Հայաստանում Ռուսաստանի հետ միացումը կհրամցվի որպես սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս գալու միակ ելք: Դրան կգումարվի Ադրբեջանի տարեցտարի սրվող ռազմական սպառնալիքն ու դրա չեզոքացման անհրաժեշտությունը: Ենթադրվում է, որ Հայաստանը կմտնի Ռուսաստանի կազմի մեջ որպես ՌԴ սուբյեկտներից մեկը՝ Կալինինգրադի մարզի օրինակով, որը նույնպես  ՌԴ-ի հետ չունի ցամաքային կապ: Սրան հաջորդելու է Կովկասի վերամիավորումը ՌԴ-ին:

<<Ուշագրավ է այն իրողությունը, որ Մոսկվան երբեք չէր շտապում Հայաստանում ներդրումներ անել: Հնարավոր է, որ դա կապված լինի Հայաստանի նկատմամբ Կրեմլի՝ հեռու գնացող պլաններով, որոնց հիմքում Հայաստանը լիակատար սնանկության հասցնելն էր, որից հետո կարելի էր հարցը կտրուկ դնել: Յուրաքանչյուր տարի Հայաստանն իր ինքնիշխանության մասով ավելի ու ավելի շատ էր կորցնում:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում Ռուսաստանի ղեկավար Վլ. Պուտինը թույլ տվեց վերընտրվել երկրորդ ժամկետում, հասկանում է, որ այժմ պետք է արդարացնի իրեն ցուցաբերած մեծ վստահությունը>>,- գրում է ռուսական լրատվամիջոցը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանը ՌԴ-ին հանձնելու վերջնական համաձայնությունը Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին տվել է  փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններից անմիջապես հետո՝ Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ. <<Ս. Սարգսյանը հաստատել է իր համաձայնությունը միավորման հետ կապված եւ քննարկել է գործողությունների պլան` նշված ուղղությամբ>>,- գրում է kavkasia.net-ը:

Սա, մեղմ ասած, հեգնանք և ծաղր է ոչ միայն Հայաստանի գործող նախագահի, այլև մեր պետության հանդեպ:Պետականության և արժանապատվության տարրական զգացողություն ունեցեղ ցանկացած երկիր առնվազն դատի կտար ռուսական լրատվամիջոցին՝ նրանից պահանջելով հրապարակային հերքում:Այս հրապարակումը ռուսական լրատվամիջոցում հրապարակվել է մայիսի 7-ին՝ Շուշիի հաղթանակի նախօրեին: Հայկական պետական քարոզչությունն ու վերլուծական միտքը առայժմ ձկան պես լուռ է: Փաստորեն, ռուսական լրատվամիջոցը Հայաստանի նախագահին մեղադրում է պետական դավաճանության մեջ՝ ըստ էության հստակ ակնարկելով, թե Հայաստանի նախագահը օտար երկրի նախագահի հետ քննարկել է Հայաստանի պետականությունը զոհաբերելու հարցը, ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է: Հայաստանի իշխանությունները, որոնք բավականաչափ քաջարի են Հայաստանի ԶԼՄ-ներին դատարաններ քարշ տալու մեջ, գերադասում են կուլ տալ անարգանքը: Սակայն ամբողջ դժբախտությունն այն է, որ kavkasia.net-ի հրապարակումը, ամենայն հավանականությամբ, զրպարտանք չէ:

Ավելին՝ ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցը նշում է, թե Սերժ Սարգսյանը փետրվարյան ընտրություններից հետո տեղի ունեցած հայտնի մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է այդ պայմանավորվածության մասին՝ նշելով, թե իր՝ ՌԴ կատարած այցը հատուկ նշանակություն է ունեցել: «Իմ առաջին այցը Մոսկվա օրինաչափ էր, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, եւ մեզ միավորում են ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական անվտանգության հարցերը: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, սկսվում է նոր աշխատանք, եւ մենք պետք է գիտակցենք, թե ինչ են մեզանից սպասում գործընկերները: Խոսքը գնում է գազի, «Նաիրիտի» եւ շատ այլ բաների մասին: Իհարկե, դա վերաբերում է նաեւ քաղաքական ինտեգրացիային, ՀԱՊԿ-ին, Մաքսային միությանը, Աբխազիայի երկաթգծին»,- այն ժամանակ հայտարարեց Ս. Սարգսյանը:

Հայաստանի նախագահի այս հայտարարությունը, սակայն, հայկական իրականության մեջ առանձնակի ուշադրության չարժանացավ: Իշխանությունը հարկ չհամարեց, իսկ ընդդիմությունն էլ խնդիր չառաջադրեց պարզաբանելու, թե ինչն էր Պուտին-Սարգսյան հիշյալ հանդիպման կարևորությունը: Սերժ Սարգսյանը թերևս քաջատեղյակ է, թե ինչ է մեզնից սպասում Պուտինը: Այն, որ ռուսական կայսերապետության ծրագրի հերթական կետերից մեկը կարող է լինել Հայաստանի պետականության զոհաբերումը, և Պուտինը՝ իբրև այդ կայսերապետության գահակալ, Սերժ Սարգսյանից կարող է պահանջել նման գին, հասկանլի է: Դա ինչ-որ տեղ նույնիսկ բնական պահանջ է, քանի որ ի վերջո Հայաստանի պետականության պահպանումը Պուտնի խնդիրն ու պարտականությունը չէ: Հայաստանի պետականության պահպանումը ՀՀ նախագահի, անվտանգության մարմինների ու հայ ժողովրդի խնդիրն է: Ունի՞ արդյոք Հայաստանը պետական իմունային համակարգ՝ պահպանելու հայոց պետականությունը, դիմագրավելու ոչ միայն ռուսական կայսրների, այլև Արևմուտքի և մնացյալների նմանատիպ պահանջներին:

Այս հարցի պատասխանը լավագույնս արտացոլված է Հայաստանի ներկա իրավիճակում. սոցիալ-տնեսական լարվածության աճը, գազի գնի թանկացումն ու շարունակական արտագաղթը ըստ էության այն ծրագիրն են, որը մշակված է՝ <<Հայաստանի առումը>> ապահովելու համար: Վերջնարդյունքում կարող է ստեղծվել մի վիճակ, երբ ոչ թե ռուսները կպարտադրեն, այլ մենք ստիպված կլինենք <<խնդրել>>, որ Ռուսաստանը մեզ ընդունի:

Գազի գնի շեշտակի բարձրացումը այս գործընթացի կարևոր բաղադրիչն է և կարող է յուրօրինակ կատալիզատոր դիտարկվել: Պարզվում է՝ Հայաստանի <<ռազմավարական>> գործընկերը ԵՄ անդամ 23 երկրներից առնվազն 18-ին գազը մատակարարում է ավելի մատչելի գնով, քան Հայաստանին: Սա այն դեպքում, երբ տարիներ առաջ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը, ռուսական կողմի անմիջական միջամտությամբ և ուղղակի ճնշմամբ, մի քանի անգամ նվազեցվեց:Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը փաստացի չկարողացավ կամ չկամեցավ իրանական գազատարը Հայաստանի համար իրական էներգետիկ այլընտրանք դարձնել: Ավելին՝ հենց Քոչարյանի օրոք Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը հանձնվեց ռուսներին, և այսօր մենք քաղում ենք դրա պտուղները: Այլապես այսօր հայկական կողմը կարող էր շատ հանգիստ հրաժարվել ռուսական գազից՝ փոխարենը նախապատվությունը տալով իրանականին: Բայց, անկախ նրանից, թե հայ ժողովրդի համար ինչ պլաններ են մշակել Կրեմլն ու մնացած աշխարհաքաղաքական կենտրոնները, երբեք ուշ չէ անշուշտ. հնարավո՛ր է գտնել ազգային լուծումներ: Դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է լրջորեն կշռադատի պատմության առջև ստանձնած պատասխանատվության կարևորությունն ու կարողանա թայֆաբազության, որկրամոլության և սեփական աթոռներին կառչած մնալու մոլուցքը ստորադասել իրական պետական խնդիրներին: Այլապես, Աստված մի արասցե, եթե հայի հետին խելքով ստիպված լինենք հասկանալ, որ 5-րդ դարում Խորենացու կողմից գրված չարագուշակ <<Ողբը>> մեզ համար նույնքան արդիական է նաև 21-րդ դարում:

Կարինե Սարիբեկյան

                                                                                                                                     hayeli.am

Դիտումներ: 633 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: