Հինգշաբթի, 02.05.2024, 11:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Օգոստոս » 23 » ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը ավանդների մասին
19:26
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը ավանդների մասին

–Պարո'ն Սուքիասյան, Բանկում ավանդ ներդնելիս ի՞նչը պետք է շարժառիթ հանդիսանա ավանդատուի համար:

–Ավանդատուի համար ավանդ ներդնելիս առաջնայինը վստահելիությունն է, իսկ դա պայմանավորված է Բանկի պատմության, թափանցիկության, ընդհանուր գործունեության, ինչու՞ չէ նաև վարկային պորտֆելի ռիսկայնության մակարդակով: Ավանդատուի համար շարժառիթ է նաև համագործակցությունը տարբեր միջազգային կազմակերպու­թյուն­ների հետ:

–Պարո'ն Սուքիասյան, ինչո՞վ է պայմանավորված նոր «Կամավոր կուտակային» ավանդի ներդնումն այն էլ այս ժամանակահատվածում:

–Յուրաքանչյուր ծառայության ներդնումն իրականացվում է տեղական շուկայի և միջազգային փորձի վերլուծության հիման վրա: Վերջին ժամանակներում լայն քննարկման առարկա է դարձել Կուտակային կենսաթոշակը: Դիտարկելով միջազգային փորձը` ակնհայտ է, որ նման կիրառումներ ունեն բազմաթիվ զարգացած և զարգացող երկրներ: Իսկ ուսումնասիրելով ներքին փորձը` կարողացանք մեղմացնել այն թերությունները և բացթողումները, որոնք հասարակության մոտ առաջացնում էին դժգոհություններ:

Հաշվի առնելով վերոնշվածը` մշակվեց «Կամավոր կուտակային» ավանդը, որը պարտադիր չէ: Թե'  ներդրվող գումարը, թե' ամսական ավելացվող գումարի չափը ընտրում է հաճախորդը: Ժամկետներն ավելի ճկուն են, բացի այդ այս ավանդը հասանելի է բոլորին: Հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները և այն փաստը, որ յուրաքանչյուր մարդ ի վերջո մտածում է իր ծերության ապահովության մասին` մենք կարևորեցինք այս ավանդի ներդնումը: Ի դեպ, ես արդեն իսկ բացել եմ իմ «Կամավոր կուտակային» ավանդը:

–Պարո'ն Սուքիասյան, արդյոք նոր ծառայությունների ներդնումը շարունակական բնույթ է կրելու:

–Ինչպես արդեն նշել էի, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ մասնագետները, ուսումնասիրելով միջազգային փորձը, մշտապես նոր ծառայություններ են առաջարկում մեր հաճախորդներին` հնարավորություն տալով մեր հասարակությանն առավել հարմար և հասանելի դարձնելու բանկային ծառայությունները:

Դիտումներ: 1520 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: