ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 30 » ''Հայինկասացիա''-ի աշխատակիցներն ազատազրկման դատապարտվեցին
23:19
''Հայինկասացիա''-ի աշխատակիցներն ազատազրկման դատապարտվեցին
''Հայինկասացիա''-ի աշխատակիցներն ազատազրկման դատապարտվեցին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ''Հայինկասացիա'' ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանին առանձնապես խոշոր չափերի յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ նույն ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանին, ինչպես նաև Ա. Խաչատրյանին, Արմինե և Արման Գրիգորյաններին, Ս. Դանիելյանին առանձնապես խոշոր չափերի յուրացմանը օժանդակելու համար առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` ''Հայինկասացիա'' ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը, ով միաժամանակ հանդիսացել է նաև ''Արուսյակ'' կոոպերատիվի գլխավոր հաշվապահը, 2003-2009 թթ. ընթացքում ''Հայինկասացիա'' ՓԲԸ-ից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, ''Արդշինինվեստբանկ'' ՓԲԸ-ի միջոցով շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է ''Արուսյակ'' կոոպերատիվի հաշիվներին, այնուհետև կանխիկացրել է և յուրացրել:

Դատավճռի համաձայն՝ հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է կեղծիքներ` փոխանցված գումարները ձևակերպելով որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների միջոցով ծախսագրել է: Նշված ժամանակահատվածում Ա. Գրիգորյանը առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու դիտավորությամբ պարբերաբար կազմել է 348 հատ վճարման կեղծ հանձնարարագիր, որոնց հիման վրա ''Հայինկասացիա'' ՓԲԸ-ի հաշվարկային հաշվից, որպես կատարված աշխատանքների դիմաց վճարումներ, ''Արուսյակ'' կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցել է 947.704.500 դրամ ընդհանուր գումար:

Վճարման հանձնարարագրերից 24-ը մի շարք այլ փաստաթղթերի հետ ներկայացրել է ''Հայինկասացիա'' ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Վ. Գրիշյանի, իսկ 23-ը` վերջինի տեղակալ Ռ. Սիմոնյանի հաստատմանը, ովքեր պատշաճ հսկողություն չիրականացնելով և վստահելով իրենց գործընկերուհուն, միաժամանակ չիմանալով Ա. Գրիգորյանի իրական նպատակների մասին` ստորագրել են ներկայացված փաստաթղթերը: Մնացած վճարման հանձնարարագրերում Ա. Գրիգորյանը կեղծել է Վ. Գրիշյանի կամ Ռ. Սիմոնյանի ստորագրությունները, իսկ 2008թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրա հանձնարարությամբ ևս 8 հանձնարարագրերում տնօրենի ստորագրությունները կեղծել է ''Հայինկասացիա'' ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի տեղակալ Ս. Սարգսյանը:

Առանձնապես խոշոր չափի` 937.579.600 դրամ ընդհանուր գումարի հափշտակությունը թաքցնելու նպատակով Ա. Գրիգորյանը կատարել է այլ կեղծիքներ ևս: Մասնավորապես` փոխանցված գումարները հաշվապահորեն ձևակերպել է որպես ԱԱՀ կանխավճարներ, այնուհետև տարբեր հաշիվների հետ բազմաթիվ թղթակցությունների և հաշվապահական ձևակերպումների միջոցով ծախսագրել է:
''Արուսյակ'' կոոպերատիվի հաշվարկային հաշվին փոխանցված գումարները կանխիկացնելու և յուրացնելու նպատակով Ա. Գրիգորյանը, կեղծելով նաև կոոպերատիվի նախագահ Ժ. Պապիկյանի ստորագրությունը, կազմել է կոոպերատիվի 247 հատ դրամարկղային կտրոն, որոնք հանձնելով Ս. Սարգսյանին, հաշվապահ-գանձապահ Ա. Խաչատրյանին, անձնակազմի կառավարման և անվտանգության կազմակերպման բաժնի ավագ տեսուչ, իր եղբոր դուստր Ա. Գրիգորյանին, իր եղբորորդի Ա. Գրիգորյանին և ամուսնուն` Ս.Դանիելյանին, ինչպես նաև գործընկերուհի Լ. Հակոբյանին, վերջիններիս միջոցով կանխիկացրել և հափշտակել է ընդհանուր առմամբ 930.230.500 դրամ գումար:

Մեկ տարի 7 ամիս տևած դատաքննության արդյունքում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի` 2012թ. հոկտեմբերի 25-ի դատավճռով Ա. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով, Ս. Սարգսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման` 7 տարի ժամկետով, իսկ Ա. Խաչատրյանը, Արմեն և Արմինե Գրիգորյանները և Ս. Դանիելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 4-ական տարի ժամկետով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Դիտումներ: 623 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: