ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 11 » «Հայկական ժամանակ». Պետբյուջեից վճարված գումարները կբռնագանձեն պաշտոնյաներից
14:50
«Հայկական ժամանակ». Պետբյուջեից վճարված գումարները կբռնագանձեն պաշտոնյաներից
«Հայկական ժամանակ». Պետբյուջեից վճարված գումարները կբռնագանձեն պաշտոնյաներից ՀՀ կառավարությունում քննարկվում են ուղիներ, որոնցով կարելի է ՀՀ-ի դեմ Եվրադատարանի վճիռներով պետբյուջեից վճարված գումարները հետագայում բռնագանձել այն պաշտոնյաներից, ում մեղքով կայացվել են այդ վճիռները: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»՝ վկայակոչելով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանին:

««Հայաստանը կարող է հետադարձ պահանջներ ներկայացնել այն պաշտոնատար անձանց, որոնց մեղքով Հայաստանը դատապարտվել է: Այդ մեխանիզմները կան մեր օրենսդրությունում, անհրաժեշտ է գտնել հիմքերը, որպեսզի միջազգային ստանդարտները եւ մեր օրենսդրությունը համապատասխանեցվեն: Սա քննարկման փուլում է, եւ լուծումների մասին խոսելը դեռեւս վաղ է»,- ասել է արդարադատության փոխնախարարը եւ հավելել, որ պաշտոնյաների ցանկում, որոնցից կարող են փոխհատուցում պահանջել, դատավորները չեն մտնում:

«Դատավորներն ունեն անկախություն: Անգամ եթե իրենք կայացրել են սխալ վճիռներ, բայց թույլ չեն տվել օրենքի դիտավորյալ կոպիտ խախտում, դա ավելի շատ կոմպետենցիայի խնդիր է: Դատավորի անկախությունը հաշվի առնելով` հետադարձ պահանջի մասին խոսք լինել չի կարող: Իսկ դատավորի կողմից օրենքի դիտավորյալ կոպիտ խախտումն արդեն հանցագործություն է, եւ դա բոլորովին այլ ընթացակարգ է»,- ասել է փոխնախարարը: Մնում են փաստորեն նրանք, ում դեմ ՀՀ դատարաններում դատական հայցեր են ներկայացվել, եւ այդ գործերով ԵԴ-ում վճիռներ են կայացվել»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Դիտումներ: 375 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: