ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 12 » Հայկական մարտկոցները շուկայից դուրս են մղել արտասահմանյաններին. «Էլբատի» ներկայացուցիչ
14:41
Հայկական մարտկոցները շուկայից դուրս են մղել արտասահմանյաններին. «Էլբատի» ներկայացուցիչ
Հայկական մարտկոցները շուկայից դուրս են մղել արտասահմանյաններին. «Էլբատի» ներկայացուցիչՀայաստանյան «Էլբատ» ընկերության մարտկոցները տեղական շուկայում արդեն առաջատար դիրք են գրավում; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էլբատ» ընկերության ներկայացուցիչ Արսեն Խաչատրյանը: Նշենք, որ ընկերությունն իր արտադրանքը ցուցադրում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացված քիմիական տեխնոլոգիաների ցուցահանդեսում:

Ըստ Ա. Խաչատրյանի՝ «Էլբատը» տարեցտարի ընդլայնում է արտադրությունը, ներկայում աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Արտադրանքն արտահանվում է նաեւ Վրաստան, Իրան, Ռուսաստան: «Ժամանակի ընթացքում տարածաշրջանում կլինենք գերիշխող»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Ընկերությունն արտադրում է 36-225 ամպեր/ժամ հզորությամբ մարտկոցներ՝ թեթեւ մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլների համար: Արտադրության համար օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, հումքը ներկրվում է Գերմանիայից եւ Իտալիայից:

«Էլբատ» հայ-գերմանական համատեղ ընկերությունը հիմնվել է 2007 թ., իսկ 3 տարի անց տեղի է ունեցել մարտկոցների արտադրության գործարանի բացումը: Ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությանը: Տարեկան արտադրվում է մոտ 300 հազ. հատ մարտկոց:

Դիտումներ: 364 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: