ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 14 » Հայփոստը վերաբացեց Օշականի և Բյուրականի փոստային բաժանմունքները
19:30
Հայփոստը վերաբացեց Օշականի և Բյուրականի փոստային բաժանմունքները
Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Օշական և Բյուրական գյուղերի արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը, որին ներկա գտնվեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Օշականի և Բյուրականի գյուղապետերը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր խոսքում ընդգծեց գյուղերի և մայրաքաղաքի բնակիչների համար ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ստեղծման կարևորությունը: Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Նորացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով` այսպիսով ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելով բնակիչներին:

Հեռահար առևտրի, ապահովագրության և այլ ծառայություններից բացի, հաճախորդները շուտով կկարողանան դրամական փոխանցումներ կատարել «Ֆորսաժ» համակարգի միջոցով` համաձայն Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև կնքված հուշագրի:

Առաջիկայում նաև սպասվում է Հայփոստի արդիականացված բաժանմունքներում սպասարկման կետերի ստեղծում, որտեղ կաշխատեն Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ:
Դիտումներ: 446 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: