ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 12 » «ՀայՓոստ» - ՊԵԿ համատեղ նախաձեռնություն 0
23:44
«ՀայՓոստ» - ՊԵԿ համատեղ նախաձեռնություն 0
ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում հավանության  է արժանացել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության պայմանագիր կնքելու պետական եկամուտների կոմիտեի առաջարկը: Իսկ դա նշանակում է, որ համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ հանդիպմանը «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը կարևորելով համատեղ նախաձեռնությունն, ընդգծել է. «Կարևոր է ոչ միայն բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն, այլև ընդլայնել դրանք: ՊԵԿ-ի հետ այս համատեղ նախագիծը համահունչ է մեր ստրատեգիական ծրագրերին և կօգնի իրագործել նաև մեր նպատակը»:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ կոմիտեն կարևորում է հարկ վճարողներին մատուցվող ծառայութունների որակը.«Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շրջադարձային մոտեցում է և որակապես նոր հարթություն է  տեղափոխելու մեր կողմից իրականացվող սպասարկման գործառույթը»: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, այսօր հնարավորություն է ստեղծվում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, անտեսելով աշխարհագրական դիրքն, ավելի քան 200 կետերում առցանց ռեժիմով ունենալ հարկային և մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ. «Կարող եմ փաստել, որ նորամուծության արդյունքում օրինակ` Մեղրիի հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը որևէ կերպ չի տաբերվելու Երևանի հարկատուների սպասարկման որակից»:

«ՀայՓոստ»-ի բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել: Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում  միաժամանակ օգտվել ինչպես «ՀայՓոստ»-ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից:
Դիտումներ: 466 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: