Հինգշաբթի, 02.05.2024, 09:27 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Մարտ » 25 » ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ի դեմս Քեսաբի եւ քեսաբահայության՝ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը.ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
22:28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ի դեմս Քեսաբի եւ քեսաբահայության՝ շարունակվում է Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը.ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

   Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորվածությունները, օրերս գնդակոծել է Քեսաբ հայկական գյուղն ու շրջանը, այնուհետեւ իր սահմանից ճանապարհ բացել, որպեսզի Սիրիայում գործող իր վարձկան <<Ջաբհադ ան Նուսրայի>> եւ <<Ջեյշ ալ Իսլամի>> ահաբեկչական խմբավորումները կարողանան գրավել հայկական Քեսաբ քաղաքատիպ ավանը հարեւան գյուղերով, ինչի հետևանքով շուրջ 670 հայ ընտանիքներ լքել են իրենց տները պատսպարվելով Լաթաքիայում։

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար Քեսաբը մշտապես եղել է թիրախ, իսկ Սիրիայում վերջին շրջանում ընթացող ողբերգական իրադարձությունները նրան հնարավորություն ընձեռեցին փորձելու հայաթափել հայաշատ եւ հայաշունչ այդ բնակավայրը։ Թուրքական իշխանությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծրագրավորված ձգտում է ամբողջ տարածաշրջանը վերջնականապես հայաթափել, տեսնել Սիրիան առանց հայերի, որովհետեւ Սիրիայի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ ուղիղ պահանջատերեր։ Թուրքիան օգտագործելով առիթը դիմում է քայլերի առավել օգուտներ քաղելու համար եւ իրականացնում պանթուրքիստական հեռու գնացող իր ծրագրերը:

        Ռամկավար Ազատական կուսակցությունը կարծում է, որ Քեսաբի հայաթափման հարցով ՀՀ իշխանությունները եւ Սփյուռքը պետք է ուժգնորեն անհանգստացնեն միջազգային ընտանիքին, որը պայքար է հայտարարել ահաբեկչության դեմ։ ՌԱԿ-ը կոչ է անում բոլոր պետություններին օգտագործելու առկա միջոցները վերջ տալու Քեսաբի խաղաղ բնակչության դեմ հարձակումներին, հնարավորություն տալով հայերին և գյուղի բոլոր բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայրը։ Միջազգային հանրությունը պետք է զսպի թուրքերին կասեցնելու այս եւ համանման հակահայկական գործողությունները։

       ՌԱԿ-ը նաեւ կոչ է անում Հայաստանի ԱԳ նախարարությանը՝ անհապաղ միջազգային բոլոր ատյաններում բարձրացնել Քեսաբի ազգաբնակչության տեղահանման խնդիրն ու պահանջել Թուրքիայից դադարեցնել հայերի տեղահանման հերթական ցեղասպան ծրագիրը։ ՀՀ իշխանությունները պետք է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կտրուկ միջոցներ ձեռք առնել՝ դադարեցնելու համար թուրքական ոտնձգությունները։

        ՌԱԿ-ը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը եւ առաջադեմ մարդկությանը՝ իրենց ձայնը բարձրացնելու Թուրքիայի եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկչական խմբավորումների բռնարարքների դեմ: ՀՀ իշխանությունները Սփյուռքյան կառույցների հետ համատեղ քայլեր պետք է մշակեն այս հարցի շուրջ միջազգային կարծիք ձևավորելու և ստեղծված իրավիճակը շտկելու համար։

 

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Երեւան, 25 մարտի 2014թ.

Դիտումներ: 1006 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: