ՈՒրբաթ, 17.05.2024, 05:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 15 » Հայտնի են դարձել Businessgame-ի հաղթողները
12:02
Հայտնի են դարձել Businessgame-ի հաղթողները
Հայտնի են դարձել Businessgame-ի հաղթողներըԱպրիլի 14-ին ամփոփվել են Հայաստանում առաջին անգամ անցկացվող Businessgame-ի արդյունքները։ Այն համատեղ կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։ Խաղի մասնակիցները ներկայացնում էին Հայաստանի ձկնաբուծության ոլորտի զարգացման ուղիները, կառավարում իրենց վիրտուալ ընկերությունը մրցակցային շուկայում, կայացնում իրատեսական որոշումներ ու հասնում հաջողությունների։

Businessgame-ը սիմուլյացիոն խաղ է, որն ամբողջ աշխարհում օգտագործվում է որպես կրթական գործիք։ Բիզնես խաղերը՝ որպես դասավանդման մեթոդ, կիրառվում են ոչ միայն համալսարաններում, այլեւ բիզնեսի, մարքեթինգի ոլորտներում կադրերի վերապատրաստման ժամանակ։

Նորարարական-ինտերակտիվ երիտասարդական այս խաղին մասնակցության հայտ էր ներկայացրել տարբեր բուհերի մարքեթինգի, կառավարման, PR-ի բաժինների եւ հարակից մասնագիտություններ ուսումնասիրող շուրջ 55 ուսանող։ Եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվելու համար ուժերը չափեցին 10-ը։ 

Բիզնես խաղը մասնակիցները ներկայացրին նաեւ համապատասխան մասնագետներին։ Վերջիններս կարեւորեցին նման նախաձեռնությունները՝ նշելով, որ նպատակահարմար է այն անցկացնել ոչ միայն ուսանողների, այլեւ արդեն կայացած գործարարների, մարքեթինգի ոլորտի աշխատակիցների միջեւ։ Առաջարկ եղավ նաեւ խաղը ներկայացնել էլեկտրոնային կայքի տարբերակով։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ողջունելով խաղի մասնակիցներին եւ հաղթողներին, նշեց, որ հիմնադրամը մշտապես նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների կողքին է։ «Բազմաթիվ են իրականացվող միջոցառումները, սակայն նոր, թարմ գաղափարների կարիք կա։ Businessgame-ը մեզանում այդ նոր գաղափարներից մեկն է, եւ ցանկալի է, որ նման ձեւաչափով ծրագրեր իրականացվեն նաեւ այլ ոլորտներում։ Սա ձեր առաջին քայլն է գործարար աշխարհում։ Մաղթում եմ, որպեսզի այստեղ ներկայացված վիրտուալ ծրագրերն ու կուտակած փորձը կյանքի կոչեք եւ ձեր նոր, ստեղծարար գաղափարներով նպաստեք մեր երկրի տնտեսության զարգացմանը՚,- ասել է Կարեն Ավագյանը։ 

Նշենք, որ Հայաստանում առաջին Businessgame-ի հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Սերգեյ Բուլղադարյանը, ով ստացավ 100 հազար դրամ մրցանակ։ Երկրորդ տեղում Գեւորգ Բաղդասարյանն էր՝ Ֆրանսիական համալսարանից (50 հազար դրամ), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Մանե Բաղդասարյանը (25 հազար դրամ)։

Դիտումներ: 365 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: