Կիրակի, 19.05.2024, 04:27 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 23 » ՀԲ-ն $30 մլն կտրամադրի Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը
14:05
ՀԲ-ն $30 մլն կտրամադրի Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացմանը
Համաշխարհային ԲանկՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո $30 մլն վարկի հատկացումը Հայաստանին: 

Ծրագիրը կօժանդակի Հայաստանի 
կառավարության աշխատանքներին, որոնք 
ուղղված են չորս թիրախային ոռոգման 
համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ 
ծախսատար եւ կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա եւ
 ջուրը սպառողներին ժամանակին հասցնելով: Բացի այդ, ծրագիրը կօգնի որոշում
 կայացնողներին ու շահագրգիռ կողմերին ապահովել ոլորտի վերաբերյալ հուսալի
 տվյալներով ու տեղեկատվությամբ, հայտնել են ՀԲ երեւանյան գրասենյակում: 

Հիմնական ներդրման նպատակը շահագործման ծախսերի կրճատումն է` պոմպային ոռոգման չորս համակարգեր ինքնահոս համակարգերի վերածելու ճանապարհով: Ոռոգման համակարգերի արդիականացման առաջարկվող ծրագրով կֆինանսավորվեն ինքնահոս ոռոգման համակարգերի ձեւավորման աշխատանքներ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյան-Նորակերտում եւ Քաղցրաշենում: Ընտրված 13 պոմպային ոռոգման համակարգերի հետ կապված կվերականգնվեն շուրջ 52 կմ երկարությամբ  ջրանցքներ, որպեսզի նվազեցվեն պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող ոռոգման ջրերի կորուստները: Այս ջրանցքներին ուղղված ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պոմպերով մղված բարձր ինքնարժեք ունեցող 20 միլիոն խորանարդ մետր ջրի խնայողություն: Սա հնարավոր կդառնա հիմնականում ջրի կորուստների նվազեցման միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր 100 մետր ջրագծի համար կատարված փոփոխությունների արդյունքում վայրկյանում 1.2 լիտր ջրի խնայողոթյուն կապահովվի:

Բացի էլեկտրաէներգիայի խնայողությունից, որը կկազմի 38 միլիոն կվ/ժ-ից մի փոքր ավել, ինչը կազմում է Հայաստանի ոռոգման համակարգի համար պահանջվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը, ծրագիրը նաեւ թույլ կտա ներկայումս սպասարկվող տարածքների համար բարելավել ջրի առկայությունը: Սա թույլ կտա, որ նախկինում ոռոգվող 2400 հա հողատարածք վերստին դառնա ոռոգելի, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլոն ԱՄՆ դոլարը հատկացնում է ՀՀ կառավարությունը: Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի այս նպատակային ներդրումային վարկը ունի 30 տարի մարման ժամկետ եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:
Դիտումներ: 408 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: