ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 9 » ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով
13:13
ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով
                    ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով

  ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանն այսօր տուգանեց ընդհանուր 10 մլն դրամով: ՀԷՑ-ը խախտել է տները էլեկտրական ցանցին միացնելու վերաբերյալ մի շարք քաղաքացիների հետ կնքած պայմանագրերը և նրանց տեղեկացնելու կարգը: 

Համաձայն «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների»՝ 6(10) կՎ լարման նոր սպառողի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ավարտի և էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առավելագույն ժամկետները չեն կարող գերազանցել 6 ամիսը: Սակայն ժամկետները վաղուց լրացել են, իսկ աշխատանքները չեն կատարվել:

ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին պարտավորեցրեց երկշաբաթյա ժամկետում տուգանքը փոխանցել ՀՀ պետական բյուջե և 30 օրվա ընթացքում քաղաքացիների սպառման համակարգը միացնել էլեկտրական ցանցին կամ պատասխանել նրանց համապատասխան դիմումներին, ներկայացնել էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկ: Այժմ ՀԷՑ-ն իրավասու է երկամսյա ժամկետում ՀԾԿՀ որոշումները բողոքարկել ՀՀ վարչական դատարան:

ՀԾԿՀ լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանն«Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ պետբյուջե վճարվելիք գումարներից տուժած քաղաքացիները ոչինչ չեն ստանա: 

«Ցանկացած բաժանորդ, որ գտնում է, որ վնաս է կրել, կարող է դիմել և դատական կարգով բողոքարկել»,- ասաց Ա.Բուդաղյանը՝ հավելելով, որ վճիռներն անհատական կարգով կկայացվեն:
Դիտումներ: 467 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: