ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 22 » Հետևում են բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին
12:33
Հետևում են բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին
                        Հետևում են բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին

  Գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ շտաբն այս փուլում հետևում է բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին և խնդիրների առաջացման դեպքում արագ արձագանքում: 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ գյուղացիների և վերամշակող կազմակերպությունների միջև արդեն կնքվել է 5 665 պայմանագիր: Այդ պայմանագրերի շրջանակներում վերամշակող ձեռնարկություններն աջակցում են գյուղացիներին` նրանց տրամադրելով կանխավճար և բուժանյութ: 

Փոխնախարարը հավատացրեց, որ նախորդ տարիների մթերումների պարտքերն հիմնականում մարվել են:
Այս տարվա ընթացքում անընդհատ մոնիթորինգ է իրականացվել, ինչի արդյունքում, ըստ փոխնախարարի, պարզվել է, որ պտուղ-բանջարեղենի մթերման պահանջարկն ավելացել է 16 հազար տոննայով, իսկ արտահանումներինը` 16 400 տոննայով: 

Չնայած սրան, մթերող կազմակերպությունները չեն գործում ողջ հզորությամբ: Խոսելով խոշոր մթերող կազմակերպությունների մասին` Ռոբերտ Մակարյանն ասաց, որ եթե «Բորոդինո», Արմավիրի և Էջմիածնի պահածոների գործարանները ամբողջ հզորությամբ աշխատեին, մյուս գործարանների հետ միասին կկարողանային ամբողջությամբ լուծել մթերումների հարցը: Սակայն, ըստ Մակարյանի, նշված և տարբեր գործարաններ անընդհատ ֆինանսական խնդիրների մասին են հայտարարում, իսկ գյուղնախարարությունը մասնավորի աշխատանքին միջամտելու լիազորություն չունի: Օրինակ` «Բորոդինո» ընկերությունը մյուս մթերողների համեմատ ավելի էժան գնով է լոլիկը մթերում: 

Փոխնախարարը նշեց, որ առաջիկայում իրենք միջամտելու են, որպեսզի գործարանը բարձրացնի գինը, իսկ հակառակ դեպքում քայլեր կձեռնարկեն, որպեսզի գործարանը փակվի: Միաժամանակ նա նշեց, որ խնդիրների դեպքում մեղադրանքների ամբողջ սլաքը գյուղնախարարության կողմն է ուղղվում, բայց ոչ ոք չի փորձում պարզել, թե գործարանների թիկունքում ովքեր են կանգնած, և ինչու իրենց միլիարդներից չեն հատկացնում բերքի մթերման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը:

Օգոստոսի 21-ի դրությամբ Հայաստանից արդեն արտահանվել 17 630 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 528-ի փոխարեն: Մթերվել է 19 561 տոննա պտուղ-բաջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 500 տոննայի փոխարեն:

Ինչ վերաբերում է խաղողի այս տարվա մթերումներին, ապա հարցը վերամշակող ձեռնարկությունների ղեկավարների հետ քննարկվելու է առաջիկայում:
Դիտումներ: 379 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: