ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 22 » ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վիեննա
18:54
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցը Վիեննա
                                      
 Սեպտեմբերի 19-20-ը Հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ, Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով նախարարական համաժողովին: 

Համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 50 երկրների կառավարությունների պատվիրակություններ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնախնդիրների հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և ընթացիկ բարեփոխումները: 

Իր ելույթում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարը հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին: Մասնավորապես, Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն էր, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակեց Ծերացման հիմնախնդիրների լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը կարևորեց Հայաստանի փորձի տարածումը տարածաշրջանի մյուս երկրներում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առանձին հանդիպումներ ունեցավ նաև տարբեր երկրների իր գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: 

Տեղեկանք: Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային և ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Անդամ երկրների կառավարությունները դեռևս 2012-ին պարտավորություն են ստանձնել ապահովել Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարումը:
Դիտումներ: 485 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: