ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 13 » ՀՀ բնակչությունը աջակցում է ԱՊՀ-ում Միասնական տնտեսական գոտու ստեղծմանը.ԵԱԶԲ
19:45
ՀՀ բնակչությունը աջակցում է ԱՊՀ-ում Միասնական տնտեսական գոտու ստեղծմանը.ԵԱԶԲ
                           
Հայաստանում հարցվածների 61%-ը դրական է վերաբերվում ԱՊՀ տարածքում Միասնական տնտեսական գոտու ստեղծման հեռանկարներին, ասվում է  Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (ԵԱԶԲ ԻՀԿ )ուսումնասիրության մեջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում ներկայացվել են ԵԱԶԲ հետազոտության արդյունքները, որն անց է կացվել "Եվրասիական մոնիտոր” միջազգային հետազոտական գործակալության հետ համատեղ: 

Բանկն անց է կացրել ԱՊՀ երկրների բնակչության եվրասիական ինտեգրման տարբեր տեսակետներով նախասիրությունների վերաբերյալ լայնածավալ հետազոտություն: Դրա շրջանակներում հարցվել են ԱՊՀ երկրների եւ Վրաստանի ավելի քան 13 հազար քաղաքացիներ` 950-ից 2000 մարդ ամեն երկրում:  

Հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՊՀ-ում քաղաքական ինտեգրմանը կողմ հանդես են գալիս Հայաստանի հարցվածների 90%, սակայն Հայաստանի տնտեսության համար կարեւոր է դեպի Եվրամիություն ուղղվածությունը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տարածաշրջանի երկրների բնակչության մեծամասնությունը աջակցում է Մաքսային միություն եւ Միասնական տնտեսական գոտու ստեղծման գաղափարին, եւ միայն Վրաստանում եւ Ադրբեջանում այն դրական են գնահատում հարցվածների կեսից պակաս մարդիկ: 

«Հետազոտության կարեւորագույն արդյունքներից է ցուցաբերված բարձր աջակցությունը Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու ստեղծմանը Միասնական տնտեսական տարածության (ՄՏՏ) բոլոր երեք երկրների բնակչության կողմից` Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան, ինչպես նաեւ տարածաշրջանի մի շարք այլ երկրների, որոնք ունեն եւ անգամ չունեն ՄՏՏ-ի հետ միասնական սահմաններ”, - նշել է ԵԱԶԲ Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը: 

Հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտումներ: 397 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: