ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 25 » ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմասնակցի Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական և հայ-իտալական գործարար համաժողովներին
22:14
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմասնակցի Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական և հայ-իտալական գործարար համաժողովներին

                     

 Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի, այնուհետև Իտալիայի Հանրապետություն:

 

Սեպտեմբերի 25-26-ը նախարարը կմասնակցի Վիեննայում կայանալիք Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն առևտրի, ներդրումների, ֆինանսների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:

 

Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:

 

Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին:

 

Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դավթյանը կհանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադո Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերո Գնուդիի և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սանտո Սանտորոյի հետ:

 

Իսկ սեպտեմբերի 28-ին Հռոմում կկայանա գործարար համաժողով, մոտ 200 իտալացի գործարարների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը:

 

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայկական զարգացման գործակալության, Իտալիայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով:

Դիտումներ: 429 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: