Կիրակի, 19.05.2024, 04:05 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 15 » ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
21:50
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությանը:

 

Պատվիրակության կազմում էին Կառլսռուհեի առևտրի և արդյունաբերության պալատի արտաքին տնտեսական կապերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վ. Հուբերը, Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գ.Պիլարսկին և մի շարք գերմանացի գործարարներ:

 

Ողջունելով հյուրերին Հայաստանում գտնվելու կապակցությամբ` Էկոնոմիկայի նախարարը վստահեցրել է, որ գերմանացի գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը և ձևավորված գործընկերային հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ, ինչպես նաև ցանկություն է հայտնել քննարկել ներդրումային նոր նախաձեռնություններ և գաղափարներ:

 

«Արտաքին ներդրումների ծավալների աճը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և Էկոնոմիկայի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցելու առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը, որպեսզի ներդրողներն իրենց առավել պաշտպանված զգան Հայաստանում», - ասել է Էկոնոմիկայի նախարարը` հավելելով, որ կցանկանար լսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են գերմանացի գործարարների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելուն:

 

Գերմանիայի էկոնոմիկայի արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդները շնորհավորել է ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմամբ և նոր նախագծերի շրջանակներում երկկողմ համագործակցությամբ:

 

Հանդիպման ժամանակ գերմանացի գործարարները Էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը, մասնավորապես` արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Կողմերը քննարկել են նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

Դիտումներ: 364 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: