ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 23 » ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից սենատոր Մայք Բրուբեյքերին
21:32
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից սենատոր Մայք Բրուբեյքերին
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից սենատոր Մայք Բրուբեյքերին: 

Այցը ճանաչողական էր, և հյուրի խնդրանքով ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը համառոտակի անդրադարձավ Հայաստանի գյուղատնտեսության ձեռքբերումներին` անկախությունից ի վեր, շնորհակալությամբ շեշտելով ԱՄՆ-ի կառավարության այն մեծ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսությանը, որի շնորհիվ ոլորտի մի շարք ճյուղեր արդիականացվելով կարողացան ապահովել բարձրորակ արտադրանք, աստիճանաբար ավելացնել արտահանման ծավալները և մտնել դրսի շուկա:

Սերգո Կարապետյանը խոսեց առանձնապես վերջին երկու տարիներին գյուղատնտեսությունում նկատվող կայունության միտումների մասին, որոնք առաջին հերթին հնարավոր են դարձել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ աջակցության ծրագրերի իրականացման շնորհիվ: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, սենատոր Մայք Բրուբեյքերն իր հերթին ներկայացրեց Փենսիլվանիա նահանգի գյուղատնտեսության նկարագիրը, նշելով, որ այն ԱՄՆ-ի ամենազարգացած գյուղատնտեսություն ունեցող նահանգներից է և հարուստ ավանդներ ու արտադրության վարման մեծ փորձ ունի:

Այս կապակցությամբ նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն առաջարկեց հնարավորինս օժանդակել ամերիկյան գործարարներին Հայաստանի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու գործում: 

Սենատոր Մայք Բրուբեյքերը պատրաստակամություն հայտնեց ըստ ամենայնի աջակցել նշված խնդրի իրականացմանը:
Դիտումներ: 309 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: