ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 18 » ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ
22:16
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

                             

  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացնում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության » ծրագիր,որի կարևոր բաղադրիչներից մեկը արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգի ստեղծումն է հանարապետության 6` Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Լոռու մարզից նշված ծրագրում ընդգրկված են 8 համայնքներ, որոնցից Ահնիձորի, Աթանի, Դսեղի, Շամուտի և Լորուտի կոպերատիվների վարչության անդամների և համայնքապետերի հետ այսօր հանդիպեց աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը և ԳԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Հանդիպումը խորհրդատվական բնույթի էր,որի ընթացքում հիմնականում շոշափվեցին կոպերատիվի գործունեության կարևոր պայմանները, նրա անդամների իրավունքներն ու պարտականությունները , կառավարման և զարգացման պլանների բաղադրիչներն ու օրախնդիր այլ հարցեր:
Օրվա երկրորդ կեսին նախարարն ու նրան ուղեկցող անձինք այցելեցին մարզում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող Հարթագյուղ և Սպիտակ համայնքներ:
Հարթագյուղում նրանք ծանոթացան կտավատի ձիթայուղի արտադրությանը, ուր ֆերմերային խմբի ղեկավարը ներկայացրեց սառը մամլման տեխնոլոգիայով ձիթայուղի ստացման գործընթացը: Նշվեց, որ առաջին տարվա գործունեության արդյունքում 7 հա-ի վրա կատարված ցանքից ստացել են ավելի քան 7 տոննա կտավատի սերմ, որից կորզված շուրջ 1550 լիտր բարձրորակ և էկոլոգիապես մաքուր յուղն իրացվել է Երևանում, Վանաձորում և Սպիտակում:Արտադրությունը օգտաշատ է և հեռանկարային:
Սպիտակի համայնքում իրականացվում է գոմեշաբուծության զարգացման և գոմեշի կաթից կաթնամթերքի արտադրության դրամաշնորհային ծրագիր: Ներկայացնելով «Ֆերմեր» գյուղատնտեսական խմբի գործունեությունը, խմբի ղեկավարը նշեց , որ չնայած գոմեշը կաթնատվությամբ զիջում է կովին, սակայն նրա կաթի արժեքը 5 և ավելի անգամ բարձր է կովի կաթի արժեքից, որն էլ, գոմեշի կաթի իրացումը պատշաճորեն կազմակերպելու դեպքում, գոմշաբուծությունը կարող է դարձնել գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը:

Դիտումներ: 476 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: