ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 27 » ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄՓՈՓԵՑ ԿԻՍԱՄՅԱԿԸ
01:44
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄՓՈՓԵՑ ԿԻՍԱՄՅԱԿԸ

Եվս մեկ գյուղատնտեսական շուկա Երևանում օգոստոսի 1-ից

                   

Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին կեսին 203 մլրդ 600 մլն դրամի համախառն արտադրանք է թողարկվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը : Ըստ նախարարի, ամենամեծ աճն արձանագրվել է բուսաբուծությունում` 28 տոկոս, անասնապահությունում` 2 տոկոս, իսկ ձկնաբուծությունը աճել է 25 տոկոսով: Սերգո Կարապետյանի կանխատեսմամբ, նկատի ունեալով պետության աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերը, հավանական է, որ տարեվերջին գյուղատնտեսությունն ունենա 8-9 տոկոս աճ:

Գյուղնախարարի տեղեկացմամբ, բարձր են պտղաբուծության զարգացման ձեռքբերումները: Մասնավորապես, անցյալ տարվա այս ժամանակահատվածում մթերվել է 6 հազար տոննաՙ նախորդ տարվա 2 հազար տոննայի դիմաց: Դեղձի եւ խնձորի բերքը նույնպես բարձր է, նույն ակնկալիքները կան խաղողի բերքից: Խաղողի մթերման գինը, Սերգո Կարապետյանի հավաստմամբ, այս տարի անցյալ տարվանից ցածր չի լինի եւ գուցե բարձր լինի:

Մշակաբույսերի եւ հատկապես հացահատիկի առումով, սակայն, խնդիրներ կան: Բերքատվությունը ցածր է եղել, չնայած համախառն բերքն ավելի շատ է ստացվել, քանի որ ավելացել են մշակվող հողատարածությունները: Գյուղնախարարն ասաց, որ մշակվող հողերի տարածքներն ավելացել են 7 տոկոսով եւ այս գործընթացը շարունակվելու է: Ինչ մնում է ցածր բերքին, ապա Սերգո Կարապետյանը դա բացատրեց ցածր խոնավությամբ եւ ուշացած ցանքսով: Այս տարի էլիտար սերմացուն կտրամադրվի ավելի վաղ, որ նման բան չկրկնվի:

Գյուղատնտեսական շուկայի գործունեության մասին խոսելով գյուղնախարարն ասաց, որ այն շահավետ է ե՛ւ գյուղացիներին, ե՛ւ քաղաքացիներին: Նրա տեղեկացմամբ, հունիսի 30-ից գործող այս շուկային օգոստոսի 1-ին կավելանա եւս մեկը` «Այրարատ» կինոթատրոնի մոտ, որն ավելի մեծ տարածք ունի:

Պետական աջակցության ծրագրերը գյուղատնտեսությանը շարունակական կլինեն: Դա վերաբերում է պարարտանյութերի, դիզվառելիքի սուբսիդավորմանը: Սերգո Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ գյուղտեխնիկայի ձեռքբերման եւ գյուղացիներին լիզինգային պայմաններով տրամադրելու համար բանակցություններ են ընթանում Բելառուսի եւ Ռուսաստանի համապատասխան ձեռնարկությունների հետ: Ըստ նախարարիՙ կստեղծվի «Ռոսագրոլիզինգ» ընկերության մասնաճյուղը Հայաստանում, որը կզբաղվի գյուղտեխնիկայի ներմուծմամբ եւ վաճառքով:

Որպես գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիր, գյուղատնտեսության նախարարը մատնանշեց փոքր գյուղացիական տնտեսությունները` փոքր հողակտորներով, ինչը դա թույլ չի տալիս արդյունավետ տնտեսություն մշակել: Ելքը գյուղատնտեսական կոոպերատիվներում միավորվելն է: Ներկայումս կան 35 այդպիսի կոոպերատիվներ, մինչեւ տարեվերջ կստեղծվեն եւս 20-ը: Սերգո Կարապետյանն ընդգծեց, որ դրանց մեջ միավորվելը կամավոր է:

Դիտումներ: 603 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: