ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 29 » ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ
13:57
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԽԱՂՈՂ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԵՏ
                         
   Տարվա առատ բերքի իրացումը , թեկուզ լարված, սակայն կազմակերպված է ընթանում: Թե’ բերքահավաքից առաջ, թե’ մթերումների և արտահանումների ողջ ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպումներն արդյունավետ են եղել: Եվ չնայած մեկ-երկու ձեռնարկություններ, տարբեր պատճառաբանություններով, դեռևս խուսափում են ստանձնած պարտավորությունները ժամանակին կատարել, սակայն, ամբողջությամբ վերցրած, մթերումները նախորդ տարվանից ավելի արդյունավետ են ընթանում և ընթացիկ տարվա ցուցանիշները զգալիորեն գերազանցում են 2011 թվականին:
        Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարը հերթական հանդիպմանն էր հրավիրել խաղող մթերող տասնյակ ընկերությունների ներկայացուցիչների, նրանց ուշադրությունը հրավիրելով խաղողի զանգվածային բերքահավաքի ժամանակ մթերումները ժամանակին, ամբողջությամբ և ըստ պայմանագրերի ապահովելու անհրաժեշտության վրա:
        «Նախորդ տարի խաղողի մթերումները կազմակերպված անցան: Այս տարի խաղողի լավ բերք ունենք, և ես համոզված եմ, որ մթերումնները նույնքան սահուն և անխոչընդոտ են ընթանալու: Սակայն հաշվի առնելով նախորդ տարվա փորձը` ձեր ուշադրությունն եմ հրավիրում մթերման գների և վճարման ժամկետների վրա: Պետք է գործեն ավելի խելամիտ` գյուղացու համար ընդունելի գներ: Ըստ ամենայնի, ժամանակին պետք է կատարվեն վճարումները: Գյուղացին պետք է զգա , որ իր աշխատանքը պաշտպանված է:»,- ասաց նախարարը:
        Ծավալված քննարկման և անկեղծ երկխոսության արդյունքում խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին հնարավորինս վերանայել մթերման գների համար նախատեսված ներքին շեմը և անել ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և անկորուստ մթերելու համար:
Դիտումներ: 395 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: