ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 9 » ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն պայքարում է ստվերի դեմ
22:25
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն պայքարում է ստվերի դեմ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի գործունեության մի քանի դեպք՝ ստվերի դեմ պայքարին ուղղված միջոցառումների արդյունքում:

Այսպես, ՊԵԿ հետաքննիչների և օպերատիվ հետախույզների համատեղ ջանքերով բացահայտվել է, որ քաղաքացի Էմին Ղոչիկյանն իրեն պատկանող շինություններն ապօրինաբար օգտագործել է իբրև հանրակացարան: Ամիսներ շարունակ նա վարձակալության է տվել Երևանի Դավիթ Մալյան փողոցում գտնվող 2 շինությունների 25 ննջասենյակները` չվճարելով հարկեր:

Հայտնաբերվել է նաև, որ հարկման դաշտից դուրս է գործել «Էրզրում-97» ՍՊԸ-ն` Արշակունյաց փողոցում զբաղվելով ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքով և ավտոտեխսպասարկմամբ` ամբողջովին չներկայացնելով հարկվող շրջանառությունը: Ավելին, ընկերության տնօրենը գրեթե մեկ տարի Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Գալակտիկա» ռեստորանահյուրանոցային համալիրում ապօրինաբար զբաղվել է նաև հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության գործունեությամբ, որի վերաբերյալ ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել հարկային տեսչություն:

Առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման հանրային ծառայություն է մատուցել նաև քաղաքացի Կարեն Ղարիբյանը: Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի հարևանությամբ գտնվող տարածքում Ղարիբյանն իրականացրել է հանգստի գոտու, հանրային սննդի կազմակերպում, մատուցել նաև այլ ծառայություններ:

Սնանկ ճանաչվելը չի խանգարել «Յուրշին» ընկերությանը շարունակել ընդերքի օգտագործումը  Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում, բայց արդեն անօրինական ճանապարհով: 3 ամիս առաջ դատարանի կայացրած վճիռն անտեսելով` ՍՊԸ-ն շարունակել է ընդերքից սև տուֆ հանելու, մշակելու և իրացնելու գործունեությունը:

Դիտումներ: 468 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: