ՈՒրբաթ, 17.05.2024, 05:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 30 » ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի թողարկման ազդագիրը
12:32
ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերի թողարկման ազդագիրը
                          

     Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ազդագիրը: Հաշվի առնելով արտարժութային գործիքների նկատմամբ շուկայում առկա պահանջարկը` ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այս անգամ առաջարկում է 9% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր 25 դոլար անվանական արժեքով և 36 ամիս շրջանառության ժամկետով: 
    Արժեթղթերի քանակը կազմելու է 40 հազար հատ, թողարկման ընդհանուր ծավալը` 1 000 000 ԱՄՆ դոլար: Հինգերորդ թողարկման պարտատոմսերը ևս ցուցակվելու են "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձիք հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 19-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գլխավոր գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում:
   "Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են "Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի” կողմից:
Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Պարտատոմսերի թողարկման ազդագրում, որը 29.09.12թ-ին գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կոմից: 
Դիտումներ: 449 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: