ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 27 » ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը Հայաստանում
15:54
ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը Հայաստանում
ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Կոնտակտ» եւ «Բլիզկո» վճարահաշվարկային համակարգերի գործունեությունը Հայաստանում

Հայաստանի կենտրոնական բանկն այսօր` դեկտեմբերի 26-ին ուժը կորցրած է ճանաչել 2 վճարահաշվային համակարգերին մասնակցության տրված թույլտվությունները` «Կոնտակտ» եւ «Բլիզկո»:

Ըստ ՀՀ ԿԲ հաղորդագրության` նշված համակարգերը վտանգել են Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը եւ իրացվելիությունը:

Մասնավորապես` «Կոնտակտ» վճարահաշվարկային համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ը անհիմն եւ առանց որեւէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առեւտրային բանկերի  հետ կնքված պայմանագրերը, չի ապահովել (դադարեցրել է) բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը:

«Բլիզկոյի» հետ կապված ԿԲ պատճառաբանությունն ավելի սուղ է: Նշված է ընդամենը, որ այն խախտել է ԿԲ ուղեցույցներից մեկը` «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին»:

Նշենք, որ «Կոնտակտը» առանց հաշիվ բացելու ֆիզիկական անձանց համար փոխանցումներ է իրականացնում ողջ աշխարհում: Ընդ որում (ըստ ընկերության պաշտոնական կայքէջի) որոշ երկրներում փոխանցումներն իրականացվում են անհասցե: Այդ երկրների թվում նշված են Հայաստանը, մի շարք նախկին ԽՍՀՄ հանրապետություններ, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Լեռնային Ղարաբաղի մասին նշում չկա, ինչը կարող է հանդիսանալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընկերության գործունեությունը Հայաստանում կասեցնելու հիմք: Նշենք, որ որոշ վճարահաշվային կազմակերպություններ խուսափում են իրենց պաշտոնական կայքէջում նշել Լեռնային Ղարաբաղի մասին, քանի որ այդ դեպքում զրկվում են ադրբեջանական լիցենզիայից:

«Բլիզկոյի» հետ կապված խնդիրն ավելի պարզ է: Այս համակարգը սերտ առնչություն ունի ադրբեջանական մի շարք բանկերի հետ, ու «մասնագիտացել է» Ադրբեջանի հետ փոխանցումներ կատարելու ուղղությամբ: Համակարգի սեփականատերը ռուսական «Սվյազ բանկն» է, որի բաժնետոմսերն էլ պատկանում են պետական «Վնեշէկոնոմ բանկին» («Банк развития и внешнеэкономической деятельности (Внешэкономбанк)»):

Նշենք, որ այս տարի ՀՀ ԿԲ-ն դադարեցրել է նաեւ «Միգոմ» եւ «Զոլոտայա Կորոնա» համակարգերի գործունեությունը Հայաստանում:

Դիտումներ: 437 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: