ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 10 » ՀՀ-ն գազի գնի հարցում պետք է հասնի այն պայմաններին, որ բոլորի համար են գործում. ՀՀԿ
16:04
ՀՀ-ն գազի գնի հարցում պետք է հասնի այն պայմաններին, որ բոլորի համար են գործում. ՀՀԿ
                   ՀՀ-ն գազի գնի հարցում պետք է հասնի այն պայմաններին, որ բոլորի համար են գործում. ՀՀԿ

  ՀՀ-ն գազի գնի հարցում պետք է հասնի այն պայմաններին, որ բոլորի համար են գործում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով երեկ ՌԴ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: «Այսօր մենք խոսել ենք կարևոր թեմայի՝ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ: Այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ բազմապատկված կամ բաժանված, ինչպես ուզում եք, Հայաստանին բնական գազով ապահովելու համար՝ ըստ տարածաշրջանում համադրելի գների և սակագների՝ պահպանելով նրա (Հայաստանի) տնտեսության արդյունավետությունը»,- հայտարարել էր Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: 

Արտակ Դավթյանի գնահատմամբ` Հայաստանի դիրքորոշումը գազի գնի հարցում միշտ շատ հստակ է եղել: «Ինչպես էլ մտածենք, եթե շուկայական տնտեսություն ենք, եթե անկախ պետություն ենք, այդ ամենը պետք է լինի այն ձևով, որ պայմանները նույնը պետք է լինեն, որ բոլորի համար են գործում: Պարզապես ժամանակի հարց է այդ աստիճանական անցումը: Ե՛վ տնտեսությունը, և՛ երկիրը, և՛ ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ անցմանը, ինչին որ մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ համապատասխան լուծումներ տվել ենք, բայց նաև ասել, որ այս հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշումն ավելի հստակ էր, քան նախորդ անգամներ, սխալ կլինի»,- մեկնաբանեց Արտակ Դավթյանը` շարունակելով, որ նրան, ինչ ասվել է հանդիպմանը, հավելելու որևէ բան չկա: 
Դիտումներ: 426 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: