ՈՒրբաթ, 17.05.2024, 10:02 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Սեպտեմբեր » 23 » ՀՀ Նախագահի հանձնարարականներին ընդառաջ
22:10
ՀՀ Նախագահի հանձնարարականներին ընդառաջ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կայացել է խորհրդակցություն փոխնախարարների, վարչությունների եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարող Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներին, որոնք տրվել էին Նախագահի՝ Գյուղատնտեսության նախարարություն կատարած այցի շրջանակում: 

Գյուղատնտեսության նախարարը մասնավորապես ասել է. «ՀՀ Նախագահը մեզ հստակ հանձնարարականներ է տվել. բարձրացնել հողօգտագործման արդյունավետությունը, ավելի մեծ ուշադրություն հրավիրել գյուղատնտեսության տեխնիկական ապահովման ու սպասարկման ծառայություններին, էքստենսիվ զարգացմանը զուգահեռ բարձրացնել ինտենսիվացման մակարդակը՝անասնագլխաքանակի աճի հետ բարձրացնել կաթնամսատվությունը, ներկայացնել ոլորտի պետական աջակցության ամբողջական շղթայի համար հստակ առաջարկներ, բարելավել գյուղատնտեսական մթերքների գնող-իրացնող ենթակառուցվածքները»:

Գյուղատնտեսության նախարարը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ամենակարճ ժամկետում հավաքագրել պարարտանյութի, գյուղտեխնիկայի ողջ պահանջարկը, հնարավորինս սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկել պետական նպատակային ծրագրերի,անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ կերի բազայի եւ տոհմային վերարտադրության հետ կապված խնդիրների լուծման համար՝ ոլորտի ղեկավարներին կոչ անելով հանդես գալ համապատասխան ծրագրային առաջարկներով:

«Մեզանից այսօր պահանջվում է վարելահողերի նպատակային օգտագործման ավելի բարձր մակարդակ, առավել կայուն եւ հավասարակշռված համակարգեր, ագրոտեխնիկական նորագույն տեխնոլոգիաների ներդրում: Մենք Նախագահին խոստացանք, որ կհաղթահարենք խնդիրները եւ կապահովենք գյուղատնտեսության նոր քաղաքականության պահանջները, ուստի հարկ է աշխատել կրկնակի, եռակի եռանդով, հատկապես որ վերջին երեք տարում մեզ հաջողվել է դրա համար ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները» - իր խոսքը եզրափակել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Դիտումներ: 391 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: