ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 1 » ՀՀ փոխվարչապետ ՏԿ նախարար Ա. Գեվորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
22:07
ՀՀ փոխվարչապետ ՏԿ նախարար Ա. Գեվորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հունիսի 27-ին ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:

Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի եւ սոցիալական աջակցության ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման գործընթացի շրջանակում: Ի. Դրաբեկը գոհունակություն հայտնեց, որ մարզերում արդեն առանձնացվել են ինտեգրված ծառայությունների մատուցման կենտրոնների տարածքները: Նշվեց, որ Արարատի մարզում իրականացվում են կենտրոնների շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտելուն պես կմեկնարկի փորձնական ծրագիրը:

Ծրագրի հաջողության տեսակետից կարեւորվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար գործառույթների մոդելի հստակեցման խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը կքննարկվի շահագրգիռ մարմինների հետ, որից հետո գործառույթների մոդելի վերաբերյալ վերջնականացված նախագիծը կհաստատվի կառավարության կողմից:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մարզերում ՀՍՆՀ-ի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետը նշեց, որ առկա է նաեւ կառավարություն-համայնք-ՀՍՆՀ համագործակցություն, եւ առավել խոշոր ծրագրերը հաճախ հնարավոր է լինում իրագործել համատեղ ուժերով:

Դիտումներ: 343 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: