ՈՒրբաթ, 17.05.2024, 06:50 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 29 » ՀՀ սփյուռքի նախարարություն-սիրիահայ գործարարներ հանդիպում-խորհրդակցությունը
21:28
ՀՀ սփյուռքի նախարարություն-սիրիահայ գործարարներ հանդիպում-խորհրդակցությունը
Հայաստանի բեռնափոխադրողների միություն. Վրացական սահմանից դեռ նորություններ չկան

Նոյեմբերի 29-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սիրիահայ գործարարների հետ հանդիպում-խորհրդակցություն: Հանդիպումը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկա էին ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

 

Նախարար Հ. Հակոբյանը ողջունեց գործարարների՝ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու նպատակը՝ խրախուսելով, անկախ Սիրիայում հակամարտության ընթացքից ու ելքից, հաստատվել  նաև Հայաստանում: Խորհրդակցությանը մասնակից Հայկական զարգացման գործակալության  տնօրեն  Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ գործակալությունը պատրաստ է մշտապես աջակցել սիրիահայերին, տրամադրել խորհրդատվություն՝ հայաստանյան շուկա մտնելու և կայանալու, ինչպես նաև  արտահանմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք անհատական քննարկումներ ունենալ այն ծրագրերի շուրջ, որոնք կառաջարկեք դուք, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվությունը, մատնանշել հեռանկարային հնարավորությունները»,- ասաց. Ռ. Հարությունյանը՝ հավելելով, որ գործակալությունն ունի մշակած գաղափարներ, որոնք կարող են իրականացվել համատեղ:

 

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ղեկավար Վարազդատ Կարապետյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաջողությամբ մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՓՄՁ կենտրոնում հատուկ սիրիահայերի համար կազմակերպված  20 օր  տևողությամբ դասընթացը, որում  ներգրավված են  շուրջ 30 սիրիահայեր: Վ. Կարապետյանը նշեց, որ Կենտրոնն ունի խորհրդատվական, վարկային երաշխավորությունների և արտահանման հեռանկարներ ունեցող կազմակերպությունների հետ աշխատանքային ծրագրեր, պատրաստակամություն հայտնեց Կենտրոնում քննարկել յուրաքանչյուր բիզնես-ծրագիր:

 

Հանդիպման մասնակից գործարարները  խոսեցին Սիրիայում ունեցած իրենց բիզնեսի և Հայաստանում նոր գործ սկսելու վերաբերյալ նախասիրությունների մասին:  

 

ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը  տեղեկացրեց, որ անհրաժեշտ է տեղեկանալ հայաստանյան հարկային ու մաքսային ոլորտի առանձնահատկություններին, ու այդ հարցում ՀՀ ՊԵԿ-ը պատրաստակամ է անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովել: Ներկաները բարձրաձայնեցին այն բոլոր հարցերը, որոնք ունեցել են իրենց գրծունեությունը Հայաստանում սկսելու ընթացքում: Այդ նպատակով կազմվեց ժամանակացույց:

 

Խորհրդակցության ընթացքում նախանշվեցին այն հիմնական գործարար ուղղությունները, որոնք ծավալելու հնարավորություններն իրատեսական են: Առաջիկա շաբաթվա ընթացքում գործարարները կհանդիպեն Հայաստանի գործարար ոլորտի ներկայացուցիչներիհետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր տարբերակները:

 

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խորհուրդ տվեց գործարարներին առանց հայաստանյան պետական մասնագիտական կառույցների խորհրդատվության և ուղղորդման չնախաձեռնել որևէ գործունեություն՝ հետագա ռիսկերից խուսափելու նպատակով:

Դիտումներ: 415 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: