ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 1 » ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունլ է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին
21:56
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունլ է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին
 

    Հունիսի 29¬ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունլ է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԱԶԲ մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ղեկավար Արա Հովսեփյանը։

     Շնորհավորելով Գագիկ Բեգլարյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Դեյվիդ Դոուլը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ նախարարի գնահատականներին և առաջադրված խնդիրներին, քննարկել նախարարության հետ ԱԶԲ¬ի համագործակցության հետագա ուղղությունները, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները։ Նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ աշխատանքներն այսօրվա դրությամբ կարելի է դրական գնահատել, չհաշված տեխնիկական մի քանի խնդիրներ, որոնց լուծումներն արդեն գծագրվում են։ Ծրագիրը մտնում է ինտենսիվ աշխատանքների փուլ, որոնք պետք է իրականացվեն առավելագույն արդյունավետությամբ։ Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է, որ ծրագրի իրագործման արդյունքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի ունենանք պահանջվող որակի ճանապարհներ, որոնք նորմատիվային ժամկետներում ամբողջությամբ ծառայեն իրենց նպատակին, հետագայում լրացուցիչ բեռ չդառնալով պետական բյուջեի համար։ Համաձայնություն հայտնելով նախարարի գնահատականներին, ԱԶԲ ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը խոստացել է, որ առաջադրված խնդիրները կներկայացնի իր ղեկավարությանը` հույս հայտնելով, որ հնարավոր կլինի նախարարի հարցադրումներին համարժեք լուծումներ գտնել։ Միաժամանակ, նա նշել է, որ առաջ քաշված խնդիրներն արդեն բավական են կողմերին՝ աշխատանքները համատեղ ուժերով իրենց նպատակին և նոր որակի հասցնելու համար։
Դիտումներ: 371 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: