ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 27 » ՀԿԵ-ում հաստատվեց Կոլեկտիվ պայմանագրի նոր նախագիծը
18:54
ՀԿԵ-ում հաստատվեց Կոլեկտիվ պայմանագրի նոր նախագիծը

                       

     «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոլեկտիվների ներկայացուցիչները հուլիսի 26-ին կայացած ընդհանուր ժողովի ընթացում հաստատեցին Ընկերության նոր Կոլեկտիվ պայմանագրի նախագիծը: Ժողովին ներկա էին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեննադի Կոսոլապովը, Դորպրոֆսոժի նախագահ Աշոտ Խլղաթյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, երկաթուղու տարբեր ստորաբաժանումները ներկայացնող 80-ից ավել պատվիրակներ:

Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, սոցիալական և աշխատանքային հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է Ընկերության առաջնահերթություններից մեկը և հիշեցրեց, որ երկաթուղու աշխատակիցների թիվը գերազանցում է 4 հազ. մարդ: Ինչպես ընդգծեց ՀԿԵ-ի ղեկավարը, 2008 թվականին Հայաստան մուտք գործելու օրվանից Ընկերությունը հասել է գործունեության բավականին տպավորիչ արդյունքների: Համաձայն տնօրենի կողմից հրապարակված տվյալների, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում 2008 թվականից վերանորոգվել է 162,6 հազ կմ գիծ, փոխվել է մոտ 260 հազ փայտե կոճղ, վերանորոգվել է 70 սլաքային փոխադրիչ, 49 գծանց, 24 կամուրջ, 60 կմ կոնտակտային գիծ և 5 ենթակայան:

Ընկերության ղեկավարի խոսքերով, գծի ախտորոշման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության և երկաթուղում անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ձեռք էին բերվել հատուկ սարքավորումներ՝ գծաչափ սարք և 10 գծաչափ սայլակ, ինչպես նաև ժամանակակից գծաչափ վագոն:

«2008-2011 թթ. ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցեց 73 մլրդ դրամ, որից 45,6 մլրդ դրամն ուղղվեց ենթակառուցվածքի արդիականացմանը և 27,3 մլրդ դրամն՝ շարժակազմի թարմացմանը», - ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:

ՀԿԵ գլխավոր տնօրենն աշխատողների ուշադրությունը հրավիրեց Ընկերության սոցիալական ծախսերի շարունակական աճի վրա, որոնց ծավալը 2008թ.-ից մինչ 2012 հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում կազմել է 4.6 մլրդ դրամ: Ի դեպ, 2008 թվականին մեկ աշխատողի սոցիալական փաթեթն ամսական կազմում էր 11.3 հազար դրամ, իսկ 2012 հունիսի 1-ի դրությամբ այն հասել է 27.9 հազար դրամի՝ մեծանալով գրեթե 2,5 անգամ:

«Մեզ համար սոցիալական ծախսերը զուտ ծախսեր չեն, այլ սոցիալական ներդրումներ՝ կարևորագույն գործիք Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում»,- ընդգծեց գլխավոր տնօրենը:

Կոնֆերանսի մասնակիցներին ԱՊՀ երկրների երկաթուղայինների անունից ողջունեց նաև Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գեննադի Կոսոլապովը՝ նշելով, որ նման միջոցառման անցկացումը վկայում է Հայաստանի երկաթուղում գործատուի և աշխատողի միջև առկա երկխոսության և փոխգործակցության բարձր մակարդակի մասին:

Կոնֆերանսի շրջանակներում պատվիրակները հավանության արժանացրին Կոլեկտիվ պայմանագրի նոր նախագիծը, որը վերջնական մշակումից հետո կներկայացվի ստորագրության:

Մասնակիցները հավանության արժանացրին նաև Կռիմսկում ջրհեղեղից տուժածների օգնության ֆոնդին մեկ օրվա աշխատավարձի փոխանցման աշխատակիցների որոշումը: Իր հերթին ընկերության գլխավոր տնօրենն հավելեց, որ հավաքված գումարը կլրացվի ընկերության եկամուտների հաշվին և ամսվա վերջում կփոխանցվի օգնության ֆոնդ:

Վ. Ռեբեցը բարձր գնահատեց ընկերության աշխատակիցների տվյալ նախաձեռնությունը՝ նշելով, որ ընդունված որոշումը վկայում է Հայաստանի երկաթուղու անձնակազմի բարձր քաղաքացիական դիրքորոշման մասին:

Դիտումներ: 507 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: