ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 20 » Հուլիսի 1-ից կբարձրանա շուրջ 160 հազար քաղաքացու աշխատավարձ
22:15
Հուլիսի 1-ից կբարձրանա շուրջ 160 հազար քաղաքացու աշխատավարձ

Ազգային ժողովը ավարտեց հունիսի 17-ից մեկնարկած արտահերթ նստաշրջանը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: 


Ըստ այդմ՝ հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվում է 45 հազար դրամ՝ գործող 35 հազարի փոխարեն: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս փոփոխությունը տարածվելու է շուրջ 160 հազար աշխատողների վրա: Նրանցից 90 հազարը ոչ պետական սեկտորի աշխատողներ են, 70 հազարը՝ պետական: Ընդ որում՝ այս անձանցից շուրջ 60 հազարը ստանում է 35 հազար դրամ աշխատավարձ, մյուսները՝ մինչև 45.000 դրամ:

Ինչ վերաբերում է առհասարակ աշխատավարձերի համակարգային բարձրացմանը, ապա նախարարը հայտնեց, որ դա կլինի 2014-ի հունվարի 1-ից միայն:

Այս փոփոխության արդյունքում ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 3,7 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամը՝ պետական հատվածի աշխատողների, 1,2 մլրդ դրամը՝ համայնքային աշխատողների համար, ինչը կփոխհատուցվի պետբյուջեից: 

Դիտումներ: 377 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: