ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 4 » Հունական կառավարությունն ամբողջ կազմով մեկնում է Թուրքիա բանակցությունների
13:21
Հունական կառավարությունն ամբողջ կազմով մեկնում է Թուրքիա բանակցությունների
Հունական կառավարությունն ամբողջ կազմով մեկնում է Թուրքիա բանակցություններիՄարտի 4-ին Ստամբուլում տեղի կունենան Հունաստանի եւ Թուրքիայի վարչապետներ Անտոնիս Սամարասի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Նրանք նաեւ կմասնակցեն Համագործակցության գերագույն խորհրդի նիստին եւ Գործարարներերի ֆորումին: Սպասվում է, որ տնտեսական խնդիրներից բացի վարչապետները կքննարկեն երկկողմ հարաբերությունների մի շարք սուր հարցեր: Նիստի ավարտին սպասվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես կգան հայտարարություններով:  

Նախատեսված է նաեւ Սամարասի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, ինչպես նաեւ պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Հույն վարչապետին կուղեկցեն բոլոր նախարարները: Տնտեսական ֆորումին կմասնակցեն 100 հույն եւ 200 թուրք ձեռնարկատեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի սկզբին հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանի կառավարությունը մտադիր է ՄԱԿ-ի ծովային իրավունքի հարցով հանձնաժողովին հայտ  ներկայացնել իր մայրցամաքային ելքի եւ տնտեսական գոտու հնարավորությունները հաստատելու համար: Անկարան ի պատասխան Աթենքին կոչ էր արել միակողմանի քայլեր չանել` խոստանալով համապատասխան միջոցներ ձեռնարկել: Հարաբերությունները սրվել էին, երբ Հունաստանը եւ Կիպրոսը հայտարարել էին իրենց բացառիկ տնտեսական գոտում խոշոր ածխաջրածնային պաշարների բացահայտման մասին:

Բացի դրանից, Թուրքիան ցանկանում է իսլամի դասավանդում կազմակերպել Արեւմտյան Թրակիայի այն դպրոցներում, որտեղ թուրքեր կան, ինչին Հունաստանի խորհրդարանը դեմ է:

Թուրքիան խնդրում է նաեւ թույլ տալ մզկիթ կառուցել Աթենքում եւ դրա համար պատրաստ է միջոցներ հատկացնել: Հունական խորհրդարանում այս նախաձեռնությունն էլ է մերժվում: Հունական կողմը դժգոհ է նաեւ ուղղափառ  եկեղեցիները մզկիթների վերածելու Թուրքիայի ծրագրերից, մասնավորապես` աշխարհում հայտնի բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարը, որտեղ 1935թ.-ից թանգարան է գործում:  Նախատեսվում է մզկիթի վերածել նաեւ Տրապիզոնի Սուրբ Սոֆիայի տաճարը:

Դիտումներ: 317 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: