ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Հունիս » 13 » Հունիսի 13-ին Երևանում բացվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանայի
20:37
Հունիսի 13-ին Երևանում բացվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանայի

Հունիսի 13-ին Հայաստանի պետական

ճարտարագիտական համալսարանում տեղի է

ունեցել «mLab ECA» մոբայլ լուծումների

տարածաշրջանային լաբորատորիայի նոր

տարածքի պաշտոնական բացման

արարողությունը:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ

Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի

նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ

կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ամերիկայի

Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, Ֆինլանդիայի Հանրապետության

դեսպան Քրիստեր Գուստավ Միքելսոնը, Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը, Infodev ծրագրի ղեկավար Վալերի դե Կոստան, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

 

«mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011 թվականից: Լաբորատորիայի գործունեության նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը:

 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության աջակցությամբ:

 

«Նոկիա» ընկերությունն աշխարհում հիմնադրել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, ևս երկուսը՝ Ասիայում:

 

«mLab ECA»-ի աջակցությամբ ձևավորվել են ավելի քան 20 թիմեր կամ սկսնակ ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում:

 

Լաբորատրիայի կազմակերպած տարբեր միջոցառումներին, մրցույթներին և աշխատաժողովներին մասնակցել են ավելի քան 50 մոբայլ ընկերություններ և շուրջ 600 մոբայլ ծրագրավորողներ և դիզայներներ: Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երևանում և Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում:

 

«Նոկիա» ընկերության և «mLab ECA»-ի կողմից կազմակերպված «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում զբաղեցրել է առաջին տեղը` առաջ անցնելով Հնդկաստանից, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի բոլոր երկրներից:

Դիտումներ: 365 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: