ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 20 » Հրանտ Բագրատյան - ինձ թվում է...,իմ կարծիքով..., որքան ինձ հայտնի է...
01:18
Հրանտ Բագրատյան - ինձ թվում է...,իմ կարծիքով..., որքան ինձ հայտնի է...
                                                 Հարցազրույց ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի հետ

- Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եւ ո՞ւմ կողմից է Հայաստանում որոշվում դոլարի կուրսը:

-  Ինձ թվում է, որ Կենտրոնական բանկի նախագահը հրահանգներ է ստանում  երկրի նախագահից եւ վարչապետից: Կենտրոնական բանկի նախագահն է որոշում` որքան դոլար գնեն, ինչից կախված էլ ձեւավորվում է տարադրամի կուրսը: Կուրսը սակարկության արդյունք չէ, եւ դրա վրա կարող են ազդել միայն նախագահն ու վարչապետը: Ուրիշ ոչ ոք այդ համակարգում իրեն թույլ չի տա խառնվել այդ հարցերում:

- Ձեր գնահատմամբ` ի՞նչ չափորոշիչներ են աշխատում դոլարի կուրսը ձեւավորելիս:

- Իմ կարծիքով, դոլարի կուրսը հարմարեցնում են ներմուծողների շահերի և գների հետ, իհարկե, հաշվի են  առնում նաեւ միջազգային միտումներ: Օրինակ, դրամը 10-11 տոկոս էժանացավ` ապրանքային գները աճեցին: Բայց հետո վալյուտայի ինտերվենցիայի շնորհիվ կարգավորում են` քիչ ինտերվենցիա են անում, դրամի կուրսը իջնում է, շատ են անում` բարձրանում է:
- Հայաստանում կան օլիգարխներ, որոնք բյուջեի չափ փող ունեն: Եթե նրանք շուկայում ինտերվենցիա անեն, ապրանքների գները չե՞ն իջնի:

- Օլիգարխները ինտերվենցիա չեն անում: Շուկայում գրեթե միակ խաղացողը Կենտրոնական բանկն է:

- Իսկ հնարավո՞ր է, որ օլիգարխները, քաղաքական նկատառումներից ելնելով, իրենք էլ իրենց ինտերվենցիաները անեն շուկայում` առաջացնելով փլուզումներ շուկայում: Ի վերջո, նրանք սարսափելի մեծ հնարավորությունների են տիրապետում, իսկ պետությունը չունի պահուստային հնարավորություններ, որ կարողանա զսպել այդ երեւույթը:

- Հնարավոր է, բայց, որքանով ինձ հայտնի է, առայժմ դա չեն անում։ Ակնհայտ է, որ առանց այդ էլ կուրսը Կենտրոնական բանկը  նախագահի ցուցումով է ձեւավորում, որպեսզի օլիգարխները շատ չտուժեն:

- Պարոն Բագրատյան, ստացվում է, որ Հայաստանում մի մա՞րդ է որոշում դոլարի ու դրամի կուրսը:  
 
- Նախագահն ու վարչապետը: Բայց հստակ է, որ հրահանգ է իջեցված, որպեսզի որոշ օլիգարխների շահերը հաշվի առնեն մինչեւ վերջ: Դոլար-դրամի փոխարժեքի սակարկություններ, որպես այդպիսին, չկան: Կա Կենտրոնական բանկի որոշում` շատ, թե քիչ առնել դոլար: Եվ քանի որ նրանց կամքն է դոլարի կուրսի հիմնական ձեւավորողը, ապա դոլարի կուրսի բարձրացումն ու իջեցումը որոշման արդյունք է, այլ ոչ սակարկության:

- Իսկ միջազգային հարթակներում հնչեցրե՞լ եք, թե ինչպես է Հայաստանում ձեւավորվում դոլար-դրամ կուրսը: ի՞նչ ռեակցիաներ են եղել, չե՞ն ասել:

- Իսկ ո՞վ է դրա մասին հնչեցրել, եթե ոչ Բագրատյանը: Ո՞վ է "Հարյուր քայլ” ծրագրում գրել բանկային ռեֆորմ ծրագիրը: Նրանք տառապում են երկերեսանիությամբ: Երբ ուզում են իշխանությունների սանձերը քաշել, պահանջում են, որ կուրսը շուկան որոշի, իսկ երբ չեն ուզում իշխանությունների խաթրին կպնել, ասում են` դե, շուկան է որոշում:

- Պետությունը, տնտեսագիտական օրենքների համաձայն, համարվում է ամենաուժեղ "բիզնեսմեններից” մեկը: Մեր դեպքում պետությունն ի՞նչ դեր է խաղում դոլարի լողացող կուրսն ապահովելու գործում:

- Պետությունը միակն է, գրեթե միակը` դոլարի կուրսի որոշման հարցում: Մեկ-մեկ բանկերն էլ են ինչ-որ դեր խաղում: Բայց, կրկնում եմ, Կենտրոնական բանկից է կախված` որոշում է 8 միլիոն դոլար վաճառի` այլ կուրս է ստանում, որոշում է 1 միլիոն դոլար վաճառել` մեկ այլ կուրս է ստանում: Անցյալ ամիս 30 անգամ դիտարկում եմ արել` 30-ից ուղիղ կեսի դեպքում դոլարը միջազգային շուկայում էժանանում էր, իսկ մեզ մոտ` թանկանում, ինչը վկայում է, որ Հայաստանում շուկայական կուրսի որոշումը միանձնյա է: Այլ կրոս-կուրսերի վերլուծությունը (օրինակ, եվրոն կարող է տվյալ ժամանակահատվածում դոլարի նկատմամբ էժանանալ, բայց Հայաստանում թանկանալ) վկայում է վիճակի ոչ թե վատ, կամ շատ վատ, այլ` խայտառակ լինելու մասին:

- Պարոն Բագրատյան, Ձեր կանխատեսումները մեծ մասամբ իրականանում են. տարեսկզբին ասել էիք, որ դոլարը կարժեզկվի, այդպես էլ եղավ: Ուստի ի՞նչ կանխատեսումներ ունեք` առաջիկայում ի՞նչ անակնկալներ են սպասվում դոլար-դրամ փոխարժեքի տատանումներում:

-  Դոլարի արժեզրկումը կշարունակվի մինչեւ տարեվերջ` գործող կուրսի 5-10 տոկոսի սահմաններում: Նրանք հասկանում են, որ իրենց վիճակը վիճակ չէ, ու աշխարհով մեկ ընկած պարտատու են փնտրում: Թվում է` դոլարի կուրսի կտրուկ տատանումները պահելու համար են անհանգստացած, իրականում խնդիրն այն է, որ երբ կուրսը արհեստականորեն բարձրացրած են պահել, գերշահույթներ են ստացել խոշոր ներկրողները, եւ այդ պարտքը վերցնելու են ու տան խոշոր օլիգարխներին:

- Իսկ դոլարի տատանումների հաշվին օլիգարխները տարեկան, Ձեր հաշվակով, մոտավորապես, որքա՞ն գումար են կորզում:

- Բացի այն, որ բիզնես են անում, նաեւ` կառավարական խողովակներով ազդում են Կենտրոնական բանկի որոշման վրա եւ այդպիսով 3-4 օլիգարխ, հատկապես` վառելիք ներկրողները, շուկայից ստանում են նաեւ 100 միլիոն դոլար: Միաժամանակ, չեն մոռանում ապահովել դոլարի կուրսի խիստ կտրուկ տատանումներ, որպեսզի ապրանքների գները նույնպես կտրուկ չաճեն եւ այդ պատճառով սոցիալական բողոքի մեծ ցույցեր չլինեն: Դրա փոխարեն Հայաստանում իրականացվում է սպառողների շահերի դանդաղ սպանություն:

                                       Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
Դիտումներ: 504 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: