ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Հրանտ Բագրատյանը գիտության ֆինանսավորման մասին. «Փող կա, պարզապես ցանկության հարց է»
12:44
Հրանտ Բագրատյանը գիտության ֆինանսավորման մասին. «Փող կա, պարզապես ցանկության հարց է»
Հրանտ Բագրատյանը գիտության ֆինանսավորման մասին. «Փող կա, պարզապես ցանկության հարց է»Հայաստանի կառավարությունը ներկայացրել է 2013 թվականի բյուջեի նախագիծը, եւ Ազգային ժողովում արդեն սկսվել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները։ Գիտության ֆինանսավորման վերաբերյալ քաղաքականության փոփոխություն այս փաստաթղթով չի նախատեսվում, ավելին՝ խախտված է գործող «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը։

Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական ծրագրում նախատեսել էր մի շարք փոփոխություններ գիտության ֆինանսավորման եւ կառավարման ոլորտում: Ինչ քայլեր է ձեռնարկել ՀԱԿ խմբակցությունն այս ընթացքում, եւ ինչպես  են խմբակցությունում վերաբերում գիտնականների այլ օրենսդրական առաջարկություններին, այս մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։

ՀԱԿ նախընտրական ծրագրում առաջարկվել է գիտությանը հատկացվող գումարները միանգամից, թռիչքաձեւ հասցնել մինչեւ ՀՆԱ-ի 1 տոկոսին, իսկ հետո աստիճանաբար ավելացնել մինչեւ 3 տոկոս: Արդեն մեկնարկել է հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումը, ի՞նչ եք պատրաստվում անել այս ձեր թեզն իրագործելու համար։

Կառավարությունը ներկայացրել է գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի 0,25 տոկոսի չափով, չորս անգամ պակաս, մենք էլ կառավարություն ենք ներկայացրել գործնական նախաձեռնություն 1 տոկոսի վերաբերյալ, որը մի երկու շաբաթից կմերժվի։ Մենք մեր առաջարկությունն արել ենք:

Կառավարությունը, փաստորեն, խախտել է այժմ գործող «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը , որը սահմանում է՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002 թվականից, պետությունը յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ»: Բայց կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով 2013 թվականին եկամուտները նախատեսված է ավելացնել 13.3%-ով, մինչդեռ, գիտության ֆինանսավորումը նախատեսված է ավելացնել ավելի քիչ` 10.5%-ով:

Գուցե իրավացի եք: Ավելի ճշգրիտ ես ձեզ կարող եմ ասել, համաձայն իմ աղյուսակների, գիտությանը հատկացվող բաժինը ՀՆԱ-ից 2013 թվականին կլինի 0,246 տոկոս, իսկ 2012-ն եղել է 0,247 տոկոս, 2010-ին՝ 0,251 տոկոս էր։ Այսինքն, գիտությանը հատկացված միջոցների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազում է։ Եթե ՀՆԱ-ում նվազում է, ուրեմն, բյուջեում էլ է նվազում։ Փաստորեն, գիտության ֆինանսավորումը աճում է ավելի դանդաղ, քան մյուս ճյուղերինը։ Ձեր ասածը բռնում է իմ ասածի հետ։ Բայց իհարկե գիտնականները (օֆիցիոզը) ձայն չեն հանի։ Գիտնականները միայն կսպասեն, թե ասենք փետրվարին երբ են գովելու Սերժ Սարգսյանին։

Բայց այս հարցերը, որ ես Ձեզ ներկայացնում եմ, բարձրացրել է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը, եւ իրենք ամենեւին էլ չեն լռում...

Ես Ձեզ փաստացի ասում եմ, դեռ բյուջեն չի ընդունված, ընդունվի էլ, պակասելու է գիտության ֆիանանսավորումը, հարաբերականորեն պակասելու է։ Բացարձակ էլ է պակասելու, եթե գնաճն էլ հաշվենք, փողը պակասում է։ Ավելին, կառավարությունը հայտարարում է, որ 2013-ին առնվազն 4 տոկոսով բոլորդ ավելի վատ եք ապրելու, քան 2012-ին։ Դա բյուջեում գրված է։  Աշխատավարձի աճ չի լինելու, գնաճը լինելու է 4 տոկոս։

Դուք, կամ Ձեր խմբակցության անդամները,  պատրաստվո՞ւմ եք ամբիոնից Ձեր կարծիքը հայտնել այդ հարցի վերաբերյալ:

Ես ասացի, մենք օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել այդ 1 տոկոսի վերաբերյալ, հետո հաջորդ տարի պետք է լինի  1,1 տոկոս, մյուս տարի – 1,2 տոկոս եւ այլն, մինչեւ 3 տոկոս։ Կոնկրետ օրենք է ներկայացված։ Ես ի՞նչ անեմ, որ իրենք մեծամասնություն են, ու ձայներն այդպես են բաշխված ԱԺ-ում։ Իհարկե, ելույթ ունենալու եմ, երբ որ օրենքը քննարկվի, ես այն պիտի ներկայացնեմ Ազգային ժողովում, բայց դա կլինի, երեւի, դեկտեմբերին։

Գիտնականները ներառված չեն պետության կողմից սահմանված սոցիալական փաթեթում, որը նախատեսված է պետական աշխատողների համար, եւ նրանում ընդգրկված եմ մինչեւ 160 000 դրամ միջին աշխատավարձ ունեցող բյուջետային աշխատողները։ Գիտնականները եւս բյուջետային աշխատողներ են, իսկ նրանց աշխատավարձը շատ ավելի ցածր է նշված միջինից։

Նախ, բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ ԱԺ-ում ասվեց, որ այդ սոցիալական փաթեթը ընդլայնվում է 30 հազար մարդով, բայց չասվեց, որ ոլորտներն են ընդգրկվելու։ Սա մեկ։ Մենք ճշտեցինք, որ գիտնականներն այնուամենայնիվ ներառված չեն։ Երկրորդ, ընդհանրապես մի ոգեւորվեք այդ սոցիալական փաթեթով, որովհետեւ կառավարությունը պարտավոր էր աշխատավարձ բարձրացնել, դրա փոխարեն մարդկանց հրամցնում է սոցիալական փաթեթ։ Եվ մարդիկ ներկայացնում էին, որ իրենց, ասենք, 150 000 դրամ սոցիալական փաթեթից օգտվելու համար ուղղորդողներին 50 000-60 000 կաշառք են տալիս: Կառավարությունը անունը դրել է սոցիալական փաթեթ, ոչ մի աշխատավարձ չի բարձրացնում, ու երբ մենք ասում ենք, ինչու՞ Անահիտի աշխատավարձը չեք բարձրացնում, ասում են, շատ մի ողբացեք, գուցե Անահիտը կընդգրկվի սոցիալական փաթեթում։ Սա բացարձակ ցինիզմ է։  Դա Տիգրան Սարգսյանի խաբկանքն է, թող ձեզ աշխատավարձ տան, դուք կորոշեք, գնաք հանգստանաք, թե չէ։ Ի՞նչ հանգստանալու մասին է խոսքը։ Ձեզ ասում են գնացեք երկու օր մնացեք չորսաստղանի հյուրանոցում։ Դուք ընտրության հնարավորություն չունեք, մեկ օր մնում եք, գումարը վերջանում է։

Հայ գիտնականներին տրվող միջազգային դրամաշնորհները հարկվում են, եթե այդ կետը հատուկ պայմանագրում չի նշվում։ Այս հարցը եւս պահանջում է օրենսդրական կարգավորում, քանի որ գիտությանը տրամադրվող գումարը ֆինանսների ուղղակի ներհոսք է երկիր, եւ այն չի ենթադրում շահույթ գիտնականների համար, ուստի չպիտի լինի հարկման ենթակա: Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ։ 

Սա շատ հեշտ լուծվող հարց է, պետք է օրենքում հստակ նշվի, որ գիտության համար ստացվող միջոցները ենթակա չեն հարկման, ու այդ հոդվածին կից նշվեն դրամաշնորհ տվող կազմակերպությունները, եւ այդ ցանկը ամեն տարի կառավարությունը պետք է հաստատի։ Այլապես սովորական մեկենասությունը մենք դրամաշնորհ կհամարենք։

Գիտնականները պնդում են, որ գիտական նպատակներով ներկրվող սարքավորումներն ու նյութերը պետք է ազատվեն մաքսատուրքից: Ներկայում մաքսերից ու տուրքից ազատված սարքավորումների եւ նյութերի ցանկը, որը հաստատում է կառավարությունը, ըստ նրանց, խիստ թերի է, եւ ենթակա է վերանայման։ Ավելին, դա պետք է ամրագրվի օրենքով: Թե չէ ստացվում է, որ, օրինակ, հայաստանցի գիտնականը իր՝ արտասահմանում տպագրված գրքի մեկ օրինակը ստանալու համար կարող է մոտ 30 000 դրամ մաքսատուրք վճարել։

Ես չեմ կարծում, որ սարքավորումները պետք է մաքսատուրքից ազատվեն, այս հարցում ես ձեզ հետ համաձայն չեմ, բայց ինչ վերաբերվում է գրքերին, համաձայն եմ։  Օրինակ, առաջատար երկներում մինչեւ 40-50 օրինակ գիրքը չի մաքսազերծվում։ Ես ինքս նույն խնդրին առնչվել եմ։ Դրա հետ կապված ես հետաքրքրվեցի, ինչպես է այդ հարցը լուծվում Ուկրաինայում կամ Լեհաստանում։ Ուկրաինայում, օրինակ, եթե բերում ես մինչեւ 30 օրինակ գիրք, ոչինչ չես վճարում։ Ես ինքս մեծ պրոբլեմներ ունեցա. իմ «Հասարակություն եւ պետություն» գիրքը հրատարակվեց Մոսկվայում, եւ ես չկարողացա բերել այստեղ։

 Իսկ ինչո՞ւ սարքավորումները՝ ոչ, եթե այդ սարքավորումները շահույթ չեն բերելու։

Ձեզ ասեմ, ամենահեշտ պատասխանը կլիներ՝ այո, իհարկե, եթե գիտության համար է, ուրեմն չպետք է հարկվի։ Բայց մեխանիզմներ չկան ճշտելու, տարանջատելու, կան սարքավորումներ, որոնք կրկնակի կիրառություն ունեն, եւ, երկրորդը, բիզնեսի, հատկապես խոշոր բիզնեսի համար բացվում է արահետ խուսափելու հարկային պարտովորություններից։ Կձեւակերպեն գիտնականների միջոցով եւ այլն։

Իսկ հնարավոր չէ՞ ինչ-որ ձեւով դա տարանջատել, հստակեցնել։

Ես չգիտեմ, ես այդ հարցով չեմ զբաղվել։ Եթե կան ինչ-որ մեխանիզմներ, թող առաջարկվեն, ես չեմ ուսումնասիրել։

Գրեթե բոլոր փոքր երկներում ընդունված է գիտական փորձաքննության մասին օրենք, որը թույլ է տալիս դիմել փորձաքննության համար օտարերկյա մասնագետներին։ Օրենքի նախագիծը արդեն երկար տարիներ գտնվում է կառավարությունում եւ այդպես էլ Ազգային ժողով չի հասնում։

Այդ օրենքը կա մեր հայեցակարգի մեջ։ Եվ ինչպես մենք ուղարկել ենք գործնական առաջարկ այդ մեկ տոկոսի մասին, ուղարկելու ենք նաեւ առաջարկ թեմատիկ ֆինանսավորման մասին, եւ այնտեղ կա այդ պահանջը։ Մենք նախատեսում ենք անցում թեմատիկ ֆինանսավորման, եւ այդ անցման դեպքում, այո, անպայման պետք է լինի միջազգային փորձաքննության մասին օրենք։ Մենք նույն օրինագծով առաջարկում ենք կտրուկ նվազեցնել բազային ֆինանսավորումը մինչեւ 10 տոկոս, իսկ երկու տարի հետո էլ ավելի կրճատել։

Բայց չէ՞ որ կան ինստիտուտներ, որոնք պահպանման համար ծախսեր են պահանջում։

Մենք հաշվել ենք, առաջիկայում 10 տոկոսը /3-4 միլիարդ դրամ/ լրիվ բավարար է, իսկ հետագայում դա կմտցնենք թեմատիկ ֆինանսավորման մեջ։  Ֆինանսավորման սուբյեկտը ինստիտուտը լինել չի կարող, չի կարող ակադեմիայի նախագահությունը լինել։ Ֆինանսավորման սուբյեկտը պետք է գիտնականը լինի։ Մենք առաջարկում ենք Ակադեմիայի նախագահությունը պահպանել որպես հանրային մարմին։ Մենք թողնում ենք որոշ բազային ֆինանսավորում, բայց մենք առաջարկում ենք միանգամից թեմաների վրա ֆինանսավորումը դարձնել 36 միլիարդ դրամ /կառավարությունը 11 միլիարդ է նախատեսել/ եւ պետք է ընտրվեն լավ թեմաներ, եւ մարդիկ պետք է կարողանան ստանալ 4-5 հազար դոլար աշխատավարձ։  Բայց այդ գումարից գիտնականը եւ հարկ պետք է մուծի, եւ լուրջ գումար տա այն ինստիտուտին, որտեղ աշխատում է։  Միայն դա կստիպի ինստիտուտներին մտածել հետազոտողների մասին՝ ոչ թե հետազոտողը պետք է մտածի ինստիտուտի մասին, այլ հակառակը։ Ինստիտուտի տնօրենները պետք է նրանց հետեւից ընկնեն, դառնան մենեջեր գիտության։  Այսօր ամենամեծ հարվածը գիտությունը ստանում է կազմակերպական այս ձեւից, համակարգի այն տեսակից, որը կոչվում է գիտությունների ազգային ակադեմիա։ Ակադեմիան պետք է մնա որպես հասարակական մարմին, նրանք փող չպետք է բաժանեն։

Բայց Ակադեմիան, ըստ էության, չի էլ բաժանում փող, փողը բաժանում է գիտպետկոմը։

Այո, կամաց-կամաց, բայց առայժմ առյուծի բաժինը ստանում է Ակադեմիան բազային ֆինանսավորման տեսքով։ Թեմայի սպառողը պետք է լինի ֆինանսավորող, Ակադեմիան չի գիտական արտադրանքի սպառողը։ Այսինքն ստեղծվել է մի հատ տարբերակ, իբր բոլորն էլ գոհ են էլի, համ թեմատիկ ֆինանսավորումը կա, համ էլ Ակադեմիան կա...

Մենք մեր առաջարկն արել ենք մեկ տոկոսի վերաբերյալ, բայց մեզ կառավարությունում ասում են փող չկա։ Ցանկության հարց է գիտեք, վարչապետը շուտ գնաց ելույթից հետո, ես փորձեցի ֆինանսների նախարարին համոզել, որ գիտության մեջ է պետք ներդնել, հետո հետ կգա։ Այդտեղ ավելացված արժեքն ավելի բարձր է։ Չեն հասկանում։ Եւ միայն գիտությունը չի, մշակույթը, ամբողջ այդ արվեստի աշխարհը՝ ֆինանսավորման հսկայական կրճատումներ են։

Բայց գիտության մեջ ներդրած փողը արագ հետ չի գալիս...

Դե հիմա անընդհատ ասում ենք, այսօր պիտի մի բան ներդնենք, որ մի 5-10 տարուց մի բան ստանանք։ Ինչո՞ւ չփոխենք վիճակը, որպեսզի երկրում ստեղծվեն հետազոտական խմբեր, 10 բան կստեղծեն, մեկը կաշխատի տնտեսության մեջ, ինը չեն աշխատի, վերջին հաշվով միայն դրա վրա հնարավոր կլինի գոնե մի քանի հատ կլաստեր ձեւավորել։ Մի այլ աշխարհ առաջարկեցինք, հետո հասկացանք, որ կառավարությունը, հանձինս ղեկավարի, պարզապես չի հասկանում։ Իրենք ուզում են հեշտ ապրել։ Իրենք ասում են փող չկա 2013 բյուջեի համար, հետո պարզվեց, որ փող շատ կա։ Օրինակ, պարզվեց, որ 420 մլն դոլարի պարտք ենք մարելու միայն: Ո՞ր պարտքերն են՝ երկու տարի առաջ վերցրած, դե չվերցնեիք։ Այսինքն, մի անգամ սրանց պետք է թափ տալ, ու փոխել վիճակը։

Գիտնականների ֆինանսավորման ավելացման պահանջին եւս շատ հաճախ իշխանությունները հակադարձում են, որ փող չկա, ու հարցնում են. «Ո՞ր ոլորտից կտրենք, տանք գիտությանը»:

Ասեմ՝ կտրեք Կենտրոնական բանկի շինարարության ծրագրերից։ Կտրեք Կենտրոնական բանկի գործուղման ծախսերից։ Կտրեք կառավարության, վարչապետի գործուղման ծախսերը։ Թող վարչապետը սովորական ինքնաթիռով թռնի Մոսկվա։ Թող նախագահն էլ սովորական ինքնաթիռով թռնի Մոսկվա - ես Ձեզ կոնկրետ աղբյուրներ եմ ասում, այս փողերը լրիվ հերիք են գիտնականների կարիքները բավարելու համար։ Թող ԿԲ նախագահի համար գնվող մեքենան արժենա 10 հազար դոլար։ Բյուջեում նախատեսել են 15 հազար։ Թող նախարարները 100 հազար դոլարից պակաս արժողությամբ մեքենաներով ման գան։ Ես Ձեզ ուզում եմ հավատացնել, որ երբ որ խորանում եք բյուջեի մեջ, ամեն ինչ երեւում է։ Սուտ է, որ ասում են, որտեղից կտրենք։ Շատ տեղ կա։ ։

Գիտական հանրությունը շատ ժամանակ Ձեզ էլ է մեղադրում ստեղծված իրավիճակում, ասվում է, որ գիտական ինֆրաստրուկտուրան քանդվեց Ձեր իշխանության ժամանակ։

Դե տենց որ ասեք, անընդհատ էլ կասեք։ Գնացեք տեսեք, թե այն ժամանակ բյուջեի կամ ՀՆԱ-ի քանի տոկոսն էր տրվում գիտությանը։ Հրանտ Բագրատյանը ի՞նչ մեքենայով էր ման գալիս։ Կոնկրետ գիտության մասով թեմատիկ ֆինանսավորում արել ենք։ Ոչ մի ինֆրաստրուկտուրա այն ժամանակ չի քանդվել, Հայաստանը պատերազմի տարիներին պահել է Ակադեմիայում 11 հազար գիտնականներ։ Ավելին, թեմատիկ ֆինանսավորում մտցրեցինք, եւ 1993-94թթ տասնյակ - հարյուրավոր երիտասարդ գիտնականներ միայն պետբյուջեից ստանում էին ավելի բարձր աշխատավարձ քան նախարարները։

Կա՞ ձեր նախաձեռնության մեջ ինչ-որ բան, ինչի մասին չխոսեցինք։

Առայժմ այդքանը։ Ես խնդրում եմ գիտական հանրությանը հաղորդեք, հատկապես երիտասարդ գիտնականներին, որ մենք, ինչպես եւ խոսք եինք տվել, այդ օրենսդրական նախաձեռնությունը դրել ենք շրջանառության մեջ։ 

Դիտումներ: 354 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: