ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 29 » «Հրապարակ». Գյումրիի քաղաքապետը Վրաստանում լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում
14:58
«Հրապարակ». Գյումրիի քաղաքապետը Վրաստանում լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում
«Հրապարակ». Գյումրիի քաղաքապետը Վրաստանում լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում«Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայրաքաղաքային տնտեսությունն ու Վարդան Ղուկասյանին «կարգի բերելուն» զուգընթաց, լուրջ բիզնես-գործունեություն է իրականացնում նաեւ հարեւան Վրաստանում: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Վրաստանի իրավական համակարգի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերությունները նրան հնարավորություն են տվել «ծավալվել» նաեւ Վրաստանով մեկ. Ջավախքում հիմնադրած գարեջրի գործարանին զուգահեռ` նա փորձում է Նինոցմինդայի կողմերում ձկնաբուծական տնտեսություն ստեղծել, ինչպես նաեւ հայ-վրացական բրենդային ուտեստների ռեստորանային համալիր կառուցել։ Ըստ լավատեղյակ աղբյուրների` վերջերս նա մեկնել էր Վրաստան, ուսումնասիրել իրեն հատկացվելիք տարածքները եւ վերադարձել: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` հարցրինք նրա մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանին: «Պարոն Բալասանյանի կողմից Վրաստանում տարածքներ ու բիզնեսներ ունենալու մասին ունեցած Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչ վերաբերում է Ջավախքի գարեջրի գործարանին, ապա տեղում գործարանի կառուցման գործում պարոն Բալասանյանն իսկապես ունի իր մասնակցությունը, քանզի իր միջնորդությամբ ու խնդրանքով է, որ ամերիկյան ներդրողը համաձայնել է հայաթափվող Ջավախքում գործարան կառուցել եւ աշխատատեղեր ստեղծել տեղում»»,- մեջբերում է «Հրապարակը»։

Դիտումներ: 382 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: