ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Սեպտեմբեր » 4 » Հրապարակ օրաթերթում 03.09.13 տեղ գտած հոդվածին ի պատասխան <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի Նախագահ Սարիբեկ Սուքիասյանի մեկնաբանությունը
21:38
Հրապարակ օրաթերթում 03.09.13 տեղ գտած հոդվածին ի պատասխան <<ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ>> ԲԲԸ Խորհրդի Նախագահ Սարիբեկ Սուքիասյանի մեկնաբանությունը
Ինչպե՞ս կմեկնաբանեք մեր օրաթերթում տեղ գտած հրապարկումը այն մասին, որ դուք նախաձեռնում եք ՀՀ ամայացած տարածքների վերաբնակեցման նախագիծ:

Բանկի տարեկան ժողովի ժամանակ ես մեր բաժնետերերին և 
հանրությանը տեղեկացրի, որ բիզնեսի սոցիալական 
պատասխանատվության շրջանակներում "Հայէկոնոմբանկը”
 մշակում է ծրագիր Հայաստանում օրստօրե վատթարացող 
ժողովրդագրական վիճակի բարելավմանը օժանդակելու 
նպատակով: Դեռ կառուցվածքային առումով հարցեր ունենք
 պարզելու, սակայն դրա հետ կապված որոշ աշխատանքներ են 
տարվում գործընկերական հարաբերություններ ստեղծելու ուղղղությամբ: Այդ 
աշխատանքների շրջանակներում որոշ հանդիպումներ են տեղի ունենում: Սակայն պետք է
 նշեմ, որ կոնկրետ վերաբնակեցնելու նախագիծ, որպես այդպիսին, չի քննարկվել: Մասնավորապես, հանդիպումների ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների մի ստվար զանգված ցանկանում է վերադառնալ բայց չունի այդ քայլին դիմելու ֆինանսական միջոցներ: Այսինքն, այդ մարդիկ նույնիսկ տոմսի փող չունեն, և նրանց թիվն ահռելի է` ընդ որում, այդ օրինակներն բազմաթիվ են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող հայերի շրջանում: Այդ պատճառով մենք բանկում քննարկում ենք նաև հայրենադարձության օժանդակման բանկային մեխանիզմերի ստեղծման հնարավորությունները: 

Այսինք վարկավորման տարբերակնե՞ր

Դեռ պարզ չէ, քանի որ նրանցից շատերը հեռանալով այրել են բոլոր կամուրջները, այսպիսով չթողնելով գրավի որևէ առարկա: Մենք պետք է այնպիսի մեխանիզմ մշակենք, որը թույլ կտա թիրախային խմբերին օգտվելու այդ հնարավորությունից: 

Իսկ ո՞ր կազմակերպությունների հետ եք այս հարցը քննարկել:

Չէի ուզենա կոնկրետ անուններ նշել, քանի որ նախապես չեմ պայմանավորվել մեր գործընկերների հետ այդ մասին: Ամեն դեպքում արտագաղթի թեմայով մենք հոկտեմբերի 2-ին գիտաժողով ենք կազմակերպում, որտեղ շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Իսկ մինչ այդ, ես կաշխատեմ մեկ այլ, ավելի լայնածավալ հարցազրույցի շրջանակներում լուսաբանել մեր ծրագրերը:

Ձեզ թվում է, որ այս հարցում մասնավոր սեկտորը կարող է պետությանը փոխարինե՞լ:

Ոչ, իմ կարծիքով այս, ինչպես նաև նմանօրինակ այլ հիմնախնդիրների լուծման համար պետության դերը անփոխարինելի է: Սակայն, մասնավոր սեկտորը ևս ձեռքերը ծալած չպետք է նստի: Ի վերջո, գոյություն ունի բիզնեսի սոցիալական պատասխանատվության գաղափար, որին յուրաքանչյուր գործարար պետք է արձագանքի: 

Արդյո՞ք ձեր նախաձեռնության հիմքում պետական համակարգի թերությունների վերհանումը չէ:

Անշուշտ, ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ այստեղ մենք խնդիրներ ունենք: Ասեմ ավելին` իմ կարծիքով առկա ժողովրդագրական պատկերը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է դարձել: Եվ սա է պատճառը, որ մենք բոլորս, պարտավոր ենք մի կողմ դնել մեր անձնական և քաղաքական նպատակներն ու աշխատել կառուցողականության մթնոլորտում: Եվ մեր նախաձեռնության հիմքում ոչ թե պետական համակարգի թերությունների վերհանումն է, ինչպես նշեցիք, այլ վերաբնակեցման հիմնախնդրի լուծմանը գործուն կերպով աջակցելն է: 
Դիտումներ: 295 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: