ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 14 » Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը
19:24
Հստակեցվելու են անշարժ գույքի գնահատման ընթացակարգերը

   Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 

հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ 

Տիգրան Սարգսյանը։


   Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԱԺ 

պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ

քննարկել օրինագծի մանրամասները, հանդես գալ

միասնական դիրքորոշմամբ։


Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը։ Ըստ կառավարության եզրակացության, օրինագիծը չի համապատասխանում «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմնական սկզբունքներին, ինչպես նաև կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումը` կառավարությունն առաջարկում է խնդրին անդրադառնալ «ՀՀ բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումից հետո` դրա համատեքստում։

 

Այս երկու պատգամավորները հանդես են եկել նաև «Հուղարկավորության կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որի նպատակն է ներմուծել մասնավոր գերեզմանատների ինստիտուտը, ինչն օրինական հիմքի վրա կդնի դրանց գործունեությունը։ Գործադիրն սկզբունքորեն ընդունելի է համարում առաջարկվող գաղափարը` հայտնելով, որ ՀՀ կառավարությունում մշակվել և այժմ քննարկման փուլում է համանման օրենքի նախագիծը։ Վերջին երկու օրինագծերի վերաբերմամբ նույնպես վարչապետը կարևորել է համագործակցությունը դրանց հեղինակների հետ` փոխադարձ ընդունելի փաստաթուղթ ստեղծելու և Ազգային ժողով ներկայացնելու համար։

 

Հիմք ընդունելով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը` գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում և փոփոխություն, որոնց նպատակն արտոնագրային վճարի համակարգում ներառված գործունեության որոշ տեսակների համար գոտիականություն սահմանելն է։ Որոշումը տարածվում է ատամնաբուժական կամ ատամնատեխնիկական գործունեության, վարսավիրական ծառայության մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի և գործունեության մի քանի այլ տեսակի վրա, որոնց կազմակերպման համար հիմք է ընդունվում Երևան քաղաքի գոտիականությունը։

 

Իր որոշմամբ կառավարությունը բաշխել է ՀՀ 2013 թ. պետբյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները։ Ամեն տարի ընդունվող իրավական ակտի համաձայն` ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններն ստացված գումարն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական և մշակութային խնդիրների լուծման նպատակով։

 

Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները և սպասարկող անձնակազմն ապահովվեն համապատասխան բնակելի տարածքով։ 

Դիտումներ: 477 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: