ՈՒրբաթ, 17.05.2024, 09:18 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից
17:10
Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից
                         Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից

  ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և հետագա զարգացումը: Այն ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում ենք Հայաստանում՝ մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն: Համոզված եմ, որ ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա համագործակցության ռազմավարությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Մաուրին Սիտորուսին բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և գոհունակություն հայտնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերից, այդ թվում նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքից: 
Վարչապետը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից: 

«Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել գերազանց տնտեսական կատարողականի և տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր համատեղ ծրագրերը կնպաստեն Հայաստանի հետագա տնտեսական կայուն զարգացմանը»,- իր հերթին նշել է ԱԶԲ գործադիր տնօրենը:

Տիգրան Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի դրամաշնորհների ուղղումը դեպի մասնավոր հատվածի կայացմանը, որը հնարավորություն կտա բարելավել մեր երկրի բիզնես միջավայրը: 

Խոսելով ԱԶԲ տարեկան համաժողովը 2015 կամ 2016 թվականներին Բաքվում անցկացնելու առաջարկի մասին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն մեր երկիրը կմասնակցի համաժողովին, եթե ապահովվի մեր պատվիրակության անվտանգությունը և Ադրբեջանն այդ հարթակը չօգտագործի քաղաքական հայտարարություններ անելու նպատակով: 


Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԶԲ-ին իր գործուն մասնակցությունը ցուցաբերել Հայաստանում Եվրոպական միության և Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպվելիք դոնորների կոնֆերանսին: 

Տիգրան Սարգսյանը և ԱԶԲ գործադիր տնօրենը քննարկել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման, կին ձեռներեցների կողմից առաջարկվող բիզնես ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների բարելավմանը և այլ համատեղ ծրագրերին առնչվող հարցեր: 
Դիտումներ: 408 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: