ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » «Ի՞նչ անեմ, որ մի բնակարանի համար մի քանի փող են վերցրել». Սերժ Սարգսյան
23:19
«Ի՞նչ անեմ, որ մի բնակարանի համար մի քանի փող են վերցրել». Սերժ Սարգսյան
«Ի՞նչ անեմ, որ մի բնակարանի համար մի քանի փող են վերցրել». Սերժ Սարգսյան

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀԿ պատգամավորները մոտեցան Բյուզանդի հասցեի կիսակառույց շենքի բնակիչներին, ովքեր ՀՀԿ շենքի դիմաց ԳՄ նիստին ժամանակ բողոքում էին ու պահանջում փոխհատուցել իրենց կրած վնասը:

Հիեցնենք, որ արդեն 9 տարի է բնակիչները վարձով են բնակվում  ու ոչ մի փոխհատուցում իրենց նախկին բնակարանների համար չեն ստացել:

Սերժ Սարգսյանը նիստից հետո մոտցեցավ հավաքվածներին, լսեց բնակիչների բողոքներն ու առաջարկները և վստահեցրեց, որ խնդիրները լուծվելու են: ‹‹Ես ի՞նչ անեմ, որ հանցագործություն է կատարվել: Ի՞նչ անեմ, որ մի բնակարանի համար մի քանի փող են վերցրել: Յուրաքանչյուր մարդու այնպես է թվում, թե առաջնահերթ խնդիրը սա պետք է լինի: Արդեն որերրորդ անգամ եմ ես մոտենում Ձեզ, ու նորից եմ ասում, որ մենք ամեն ինչ կանենք, որ խնդիրը լուծվի որքան հնարավոր է արագ: Հենց այսօր առավոտյան են ինձ զեկուցել, թե լուծման ի՞նչ տարբերակներ կան: Որ այդքան գումար ունենայինք բնակարաններ կառուցել` կտայինք››,- ասաց նախագահը:

Բնակիչներից մեկը պնդեց, որ իրականությունը խեղաթյուրում է Ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը և նրան պետք է ազատել պաշտոնից: Ի պատասխան, նախագահն ասաց. ‹‹Այդպե’ս է: Երբ մարդը սկսում է մի գործով զբաղվել, սկսում են նրան մեղադրել: Հայկ Դավթյանը ֆինանսների նախարարի խորհրդականն է և  ունի իր պարտականությունները, բայց քանի որ նաև իրավաբան է, հասկանում է այդ գործից, խնդրում ենք նրան զբաղվել նաև այս հարցով: Ում էլ դնենք նրա փոխարեն` մի շաբաթից հետո այդ մարդու մասին նույնն ենք ասելու, որովհետև դա շնորհակալ գործ չէ»:

Սերժ Սարգսյանը բնակիչներին խոստացավ, որ երբ խնդրի լուծման տարբերակը լինի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կհայտնի իրենց այդ մասին: Բնակիչները գոհ էին Ս. Սարգսյանի պատասխանից, ինչին նախագահը հումորով արձագանքեց` ասելով. ‹‹Դե հիմա, որ Տարոն Մարգարյանին հանձնարարենք զբաղվել այս հարցով, երկու շաբաթից Տարոնի մասին այնպիսի բաներ եք խոսելու››:

                                                                                          Աղբյուրը` 168.am

Դիտումներ: 506 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: